Ուկրաինական բանակը հայտնել է Կուրսկի մարզում 810-րդ առանձին ծովային հետևակի բրիգադի լոգիստիկ կենտրոնին հարվածելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ  

Լուրեր

03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
03.11.2026 | 18:27
Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին
03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերի հատուկ նշանակության գործողությունների ուժերը հայտարարել են, որ սեպտեմբերի լույս 18-ի գիշերը հարված են հասցրել ՌԴ Կուրսկի մարզում տեղակայված 810-րդ առանձին ծովային հետևակի բրիգադի լոգիստիկ հանգույցին, գրում է Current time-ը։

Ուկրաինացի զինվորականների պնդմամբ՝ հարվածը վնասել է նյութերի պահեստային բազան, զինամթերքի պահեստները և ստորաբաժանման զենքի ու ռազմական տեխնիկայի գաղտնի վայրերը։

810-րդ առանձին բրիգադը տեղակայված է բռնակցված Սևաստոպոլում: ՌԴ-ի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո այս բրիգադի զինվորները մասնակցել են Մելիտոպոլի, Բերդյանսկի, Վոլնովախայի և Մարիուպոլի համար մղված մարտերին: Верстка-ի տվյալներով՝ բրիգադն ամենամեծ կորուստներն է կրել Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հետ մարտերում:

Ուկրաինայի ԶՈՒ-ի տվյալներով՝ ստորաբաժանման զինծառայողները ներկայումս ակտիվորեն մասնակցում են Հյուսիսային Սլոբոժանսկի ուղղությամբ իրականացվող հարձակողական գործողություններին, ներգրավված են նաև ռազմական հանցագործությունների մեջ, այդ թվում՝ ուկրաինացի ռազմագերիների մահապատժի։

Հավելենք, որ 2025 թվականի հունվարին Ուկրաինայի զինված ուժերը հարված էին հասցրել Կուրսկի մարզի Բելայա բնակավայրի մոտ գտնվող 810-րդ բրիգադի հրամանատարական կետին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի