ՌԴ-ն անփոփոխ հանդես է գալիս Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման օգտին․ Զախարովա

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ռուսական կողմն անփոփոխ հանդես է գալիս երկու հարևան երկրների՝ Հայաստանի և Թուրքիայի հնարավորին շուտ հաշտեցման օգտին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Երևանում կայացած Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը։

Նա նշել է, որ Մոսկվան դա համարում է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման և կայուն զարգացման ապահովման անհրաժեշտ նախապայման։

Ըստ Զախարովայի՝ մի քանի անգամ ՌԴ-ն, անձամբ ԱԳ նախարար  Սերգեյ Լավրովը մասնակցել է այդ հարցին նվիրված միջազգային հանդիպումներին, նաև հիշեցրել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջին փուլն անցկացվել է Մոսկվայում 2022 թվականին։

«Մենք պատրաստ ենք շարունակել աջակցել այս ջանքերին, այդ թվում՝ 3+3 ձևաչափով։ Մենք հույս ունենք, որ պայմանավորվածությունների մշակմամբ Անկարան ու Երևանը հաշվի կառնեն տեղում ստեղծված իրողությունները և Հարավային Կովկասում մեր հարևանների շահերը»,- նշել ռուսաստանցի պաշտոոնյան՝ հավելելով, որ դրան հասնելու համար կարևոր է կանխել արտաքին խաղացողների կողմից այս բարդ բանակցային գործընթացին ապակառուցողական միջամտությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ՀՀ ԱԳՆ-ում սեպտեմբերի 12-ին հանդիպում էր անցկացրել գործընթացում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ։ Դա նրանց 6-րդ հանդիպումն էր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի