ԵՄ հանձնակատարն Արցախ է այցելել

Լուրեր

04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
Բոլորը

Ադրբեջանի կառավարության կողմից իրականացված վերականգնողական և շինարարական աշխատանքները հիացմունք են առաջացնում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայաթափված Արցախում Աղդամ (Ակնա) կատարած այցի ժամանակ հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

«Ես խորապես հուզված եմ Ղարաբաղում՝ Աղդամում գտնվելու կապակցությամբ։ Այն փաստը, որ ձեր երկիրը վերականգնում է այս տարածքը, որը տարիներ շարունակ տառապել է պատերազմից, պարզապես անհավանական է։ Կցանկանայի ընդգծել մի քանի կետ։ Նախ՝ ոչ մի պատերազմ լավ չէ, պատերազմը կյանքեր է կործանում։ Այն միշտ լի է ծանր հետևանքներով և խորը վերքերով։ Երկրորդ՝ եթե դուք խաղաղության կողմնակից եք, ապա պատերազմը պետք է դադարեցվի և խաղաղության համար կոնկրետ քայլեր ձեռնարկվեն։ Սա հենց այն է, ինչ անում են Ադրբեջանն ու Հայաստանը։ Երրորդ՝ Եվրամիությունը պատրաստ է օգնել այս հարցում»,- ասել է Կոսը։

Նա նաև հույս է հայտնել, որ «այսօր կկարողանա ստորագրել ֆինանսական համաձայնագիր, որը թույլ կտա ներդրումներ կատարել այդ տարածքում (նկատի ունի Արցախի տարածքները), մասնավորապես, առողջապահության համակարգում»։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մարթա Կոսը տեղում հետևել է ականազերծման գործընթացին։ Եվրոպական պատվիրակությունը դիտարկել է ականապատ տարածքները և դիտել ակազերծման գործակալության կողմից իրականացվող ականազերծման աշխատանքները։

Հավելենք, որ ավելի վաղ Կոսը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Սեպտեմբերի 19-ին և 20-ին էլ ԵՄ հանձնակատարը Հայաստանում կլինի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի