Սիրիայի ԱԳ նախարարը 25 տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ կայցելի․ քննարկվելու է պատժամիջոցների վերացման հարցը

Լուրեր

07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
Բոլորը

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շիբանին այս շաբաթ Վաշինգտոնում կհանդիպի ամերիկացի օրենսդիրների հետ՝ քննարկելու Դամասկոսի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած մնացյած պատժամիջոցների վերացումը: Այս մասին հայտնել է սենատոր Լինդսի Գրեհեմը, գրում է Reuters-ը։

Շիբանիի այցը, որը Սիրիայի արտաքին գործերի նախարարի առաջին այցն է Վաշինգտոն ավելի քան 25 տարվա ընթացքում, տեղի է ունենում Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի՝ չորեքշաբթի արված այն հայտարարությանը զուգահեռ, որ ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելի և Սիրիայի միջև անվտանգության համաձայնագրի հասնելու բանակցությունները կարող են արդյունքների հանգեցնել «առաջիկա օրերին»։

Գրեհեմն Axios-ին հայտնել է, որ սենատորները հինգշաբթի կհանդիպեն Շիբանիի հետ՝ քննարկելու օրենսդրությամբ թույլատրված որոշակի պատժամիջոցների, այդ թվում՝ Caesar Act-ի մշտական ​​վերացման հարցը։ Սենատորն ասել է, որ ինքը կաջակցի այդ պատժամիջոցների չեղարկմանը, եթե Սիրիան պաշտոնապես անցնի Իսրայելի հետ նոր անվտանգության համաձայնագրի և միանա  ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիային։

Axios-ը գրում է, որ Շիբանին կհանդիպի նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

Սիրիան և Իսրայելը բանակցություններ են վարում համաձայնության հասնելու համար, որը, Դամասկոսի կարծիքով, կապահովի Իսրայելի օդային հարվածների դադարեցումը և Սիրիայի հարավից  իսրայելական զորքերի դուրսբերումը։

Այս շաբաթ Reuters-ը հաղորդել էր, որ Վաշինգտոնը ճնշում է գործադրում Սիրիայի վրա՝ համաձայնության հասնելու համար, մինչև Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հաջորդ շաբաթ համաշխարհային առաջնորդների հավաքվելը։

Շարաան հերքում է, որ ԱՄՆ-ը որևէ ճնշում է գործադրում Սիրիայի վրա՝ պնդելով, որ ԱՄՆ-ը միջնորդի դեր է խաղում։ Նա ասել է, որ Իսրայելը Սիրիայի վրա ավելի քան 1000 հարված է հասցրել և ավելի քան 400 ցամաքային ներխուժում է իրականացրել դեկտեմբերի 8-ից ի վեր, երբ իր գլխավորած ապստամբների հարձակումը տապալել էր Սիրիայի նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադին։ Սա տեղի է ունեցել 13 տարվա քաղաքացիական պատերազմից հետո։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս տարեսկզբին հայտարարել էր Սիրիայի նկատմամբ Վաշինգտոնի որոշ կարևոր պատժամիջոցների վերացման մասին։

Հավելենք, որ լրատվամիջոցները հայտնել էին նաև Բաքվում Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչների միջև անվտանգության հարցերով հանդիպում անցկացնելու ծրագրերի մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի