Ազատ արձակեք ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Բահրուզ Սամեդովին և Իքբալ Աբիլովին․ Amnesty International-ը՝ Ալիևին

Լուրեր

04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
Բոլորը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն արշավ է սկսել բանտարկված ադրբեջանցի հետազոտողներ Բահրուզ Սամեդովի և Իքբալ Աբիլովի ազատ արձակման համար։ Կազմակերպությունը նպատակ ունի ուշադրություն հրավիրել երիտասարդ հետազոտողների բանտարկության վրա՝ ճնշում գործադրելով ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային մակարդակով, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Կազմակերպությունը կոչ է արել նամակներ գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ որպես արշավի մաս։ Amnesty International-ը Բահրուզ Սամեդովի և Իքբալ Աբիլովի նկատմամբ քրեական հետապնդումն ու դատապարտումը համարում է Ադրբեջանում քննադատների, գիտնականների և մարդու իրավունքների պաշտպանների դեմ շարունակվող բռնաճնշումների արշավի մի մաս։

«Այս անձինք թիրախավորվել են պարզապես իրենց խաղաղ արտահայտման ազատության իրավունքն իրացնելու համար: Իքբալ Աբիլովի և Բահրուզ Սամեդովի երկարատև ազատազրկման դատավճիռները նախատեսված են ակադեմիական քննադատությունը լռեցնելու և նրանց քաղաքականապես զգայուն հարցերից հեռացնելու համար»,- հայտարարել է կազմակերպությունը։

Amnesty International-ը պահանջում է, որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն երկու գիտնականներին։

«Ապահովեք, որ նրանք ազատ արձակվելուց առաջ ստանան համարժեք բժշկական օգնություն և թույլ տվեք օմբուդսմենին ու անկախ դիտորդներին այցելել կալանավայրեր։ Միևնույն ժամանակ, մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել լրագրողների, ակտիվիստների և խաղաղ քննադատների նկատմամբ բռնաճնշումները Ադրբեջանում և լիովին պահպանել մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պարտավորությունները։ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են չարաշահել քրեական արդարադատության համակարգը՝ մարդու իրավունքների և խոսքի ազատության վերաբերյալ քննադատական ​​տեսակետներն ու գիտական հետազոտությունները ճնշելու համար»,- ասվում է կազմակերպության հայտարարությունում։

Բահրուզ Սամեդովը 2025 թվականի հունիսին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ «պետական ​​դավաճանության» մեղադրանքով։ Սամեդովը մեղադրվել է, իբր, Հայաստանի հետախուզական գործակալությունների հետ համագործակցելու մեջ։ Իքբալ Աբիլովը 2025 թվականի մայիսին դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ «պետական ​​դավաճանության» և «էթնիկ ատելություն հրահրելու» մեղադրանքներով։ Գիտնականը հայտնի է թալիշների լեզվի, պատմության և մշակույթի պահպանման ուղղությամբ աշխատանքով։ Նրան նույնպես մեղադրում են, իբր, ՀՀ-ի հետ գործակցելու մեջ։

Երկուսն էլ հերքում են մեղադրանքները՝ հայտարարելով, որ իրենց ձերբակալությունները քաղաքական դրդապատճառներ ունեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի