Բաքվի կողմից ՀՀ-ի հետ կապերի համար դատապարտված ադրբեջանցի ակտիվիստը հացադուլ է հայտարարել

Լուրեր

30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
Բոլորը

Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր քննել է Չեխիայի Կառլի համալսարանի դոկտորանտ, ադրբեջանցի երիտասարդ հետազոտող և ակտիվիստ Բահրուզ Սամեդովի կալանքի որոշման դեմ ներկայացված բողոքը, որը դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման՝ պետական ​​դավաճանության մեղադրանքով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դատավոր Էլմար Ռահիմովն անփոփոխ է թողել որոշումը։

Բահրուզ Սամեդովը հայտարարել է, որ վաղը հացադուլ է սկսելու՝ ի նշան բողոքի։

Սամեդովը հայտնի է Ադրբեջան-Հայաստան հակամարտության վերաբերյալ իր հետազոտություններով, ինչպես նաև Ադրբեջանի կառավարությանը քննադատող հոդվածներով։ Նա Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է 2024 թվականի օգոստոսի 21-ին։ Բահրուզ Սամեդովին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (պետական ​​դավաճանություն)։ Նա մեղադրվում է ՀՀ-ի հատուկ ծառայությունների հետ կապերի մեջ։ Սամեդովը հերքում է մեղադրանքները։

Հունիսի 23-ին նա դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։

Հավելենք, որ ավելի վաղ Սամեդովը դիմել էր ՀՀ-ին՝ հաստատելու, որ ինքը կապ չունի Հայաստանի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի