Արարատն ամենագեղեցիկը երևում է ՀՀ-ից, Արարատ լեռը որևէ մեկը որևէ մեկից չի կարող խլել․ Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.07.2026 | 23:30
Վաղը Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
06.07.2026 | 23:19
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 23:10
Մարթա Կոսը ծիրանի ջեմ է պատրաստել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 23:00
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 2 սմ-ով
06.07.2026 | 22:47
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
06.07.2026 | 22:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.07.2026 | 22:17
Ֆրանսիան մեղմացրել է իր դիրքորոշումը SAMP/T ՀՕՊ համակարգը Թուրքիայում վաճառելու հարցում․ Reuters
06.07.2026 | 22:01
Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր. ՔԿ-ն մանրամասնել է
06.07.2026 | 21:50
Ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրները
06.07.2026 | 21:39
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում
06.07.2026 | 21:25
ՈՒԵՖԱ-ն քննադատել է ՖԻՖԱ-ի՝ ԱԱ-2026-ում ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկելու որոշումը
06.07.2026 | 21:10
Ընդդիմադիր ուժերը դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 21:07
Ծառուկյանի առյուծներին տեղափոխել են Կենդանաբանական այգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2026 | 20:37
2027-2028 մրցաշրջանից Հայաստանում իր գործունեությունը կսկսի պորտուգալական «Բենֆիկայի» ակադեմիան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 20:19
Արագածավան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան զոհեր
Բոլորը

«Կա Հայաստանի Հանրապետություն, որն ունի միջազգայինորեն ճանաչված հստակ սահմաններ և իր սահմանների ներսում ունի պետական սիմվոլներ, ունի պետականություն։ Մեր յուրաքանչյուր գործողություն՝ լինի դա կնիքի տեսքով կամ բանավոր խոսքով, պետք է արտահայտի ՀՀ պետականությունն ու պետական սիմվոլները։ Զարմանալի չէ, որ ընդդիմությունը նման տեքստեր է ասում, թե մեզանից խլում են մեր ինքնությունը։ ՀՀ քաղաքացու ինքնությունը որևէ մեկը չի կարող խլել»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Իշխող ուժի ներկայացուցչի խոսքով՝ ՀՀ կնիքներն ու խորհրդանիշները պետք է արտահայտեն մեր երկրի ներսում գտնվող սիմվոլները։ ՔՊ խմբակցության քարտուղարի պնդմամբ՝ սահմանահատումների կնիքից Արարատ լեռան պատկերը հեռացնելը որևէ մեկի ցանկությամբ չի արվել, այն բխում է խաղաղության օրակարգից։
«Արարատ լեռան պատկերը չի կարող ՀՀ-ի համար որևէ համատեքստում սպառնալիք ներկայացնել։ Արարատ լեռը մենք սիրելու ենք, հմայվելու ենք, նկարելու ենք ու կախելու ենք մեր պատերից։ Այն մեր պատմական հիշողության սիմվոլն է»,– նշեց նա և հավելեց․ «Արարատն ամենագեղեցիկը երևում է ՀՀ-ից, Արարատ լեռը որևէ մեկը որևէ մեկից չի կարող խլել»։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ նոյեմբերի 1-ից ՀՀ-ից սահմանահատման կնիքի վրա չի լինելու Արարատ լեռան պատկերը, ինչը բուռն քննադատությունների ալիք է բարձրացրել։

Մանրամասները՝ տեսանյութում։
Մանյա Պողոսյան