Ավետ Բաբայանը խիստ նկատողություն է ստացել Ավինյանից․ քաղաքապետը նրան արձակուրդ է ուղարկել  

Լուրեր

21.07.2026 | 15:44
Վենետիկում քննարկվել են հայ-իտալական առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները
21.07.2026 | 15:35
Դավիթ Ղազինյանի գործն արագ ուղարկել են դատարան. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.07.2026 | 15:31
Ռուս դիվանագետը Հնդկաստանի ԱԳՆ-ն է կանչվել՝ հրթիռային հարվածի հետևանքով 4 նավաստիների մահվան համար
21.07.2026 | 15:23
Դեռահասների մասնակցությամբ բռնության տեսանյութ է տարածվում․ ՆԳՆ-ից և ՔԿ-ից արձագանքել են
21.07.2026 | 15:15
Կամո Արեյանը մեղադրվում է Երևանի կանաչ տարածքների ապօրինի օտարմանը մասնակցելու համար
21.07.2026 | 15:14
ԿԸՀ նիստ՝ պատգամավորական մանդատների բաշխման օրակարգով․ ՈՒՂԻՂ
21.07.2026 | 15:10
Ծառուկյանին կրկին ՔԿ են տարել // Հունիսի երեք շաբաթում 7654 տոննա ծիրան է արտահանվել․ ԼՈՒՐԵՐ
21.07.2026 | 15:00
Դատախազությունը նախաքննական գաղտնիք է համարում Նարեկ Կարապետյանին վերագրվող արարքը, որի համար դիմել էր ԿԸՀ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով
21.07.2026 | 14:48
Գերմանիայի նախագահն Ալիևի հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի հետ խաղաղության գործընթացում առաջընթացը
21.07.2026 | 14:42
Անահիտ Մանասյանն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա մարդու իրավունքների խնդիրները
21.07.2026 | 14:35
Հայտնի է՝ որ ակումբի ֆուտբոլիստներն են ամենաշատ գոլերը խփել ԱԱ-2026-ում
21.07.2026 | 14:34
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
21.07.2026 | 14:33
Իրանը հայտարարել է Բահրեյնի ավիաբազայի ամերիկյան թիրախների վրա հարձակման մասին
21.07.2026 | 14:24
Բաքվից հայտարարում են, թե «Զանգեզուրի միջանցքը» կկրճատի Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրման հեռավորությունն ու ծախսերը
21.07.2026 | 14:16
Հայտնի շախմատիստուհի Յուդիտ Պոլգարը հրաժարվել է զբաղեցնել Հունգարիայի նախագահի պաշտոնը
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության  պետի պաշտոնակատար Ավետիք Բաբայանը խիստ նկատողություն է ստացել վերադասից՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից։

Ավետիք Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց՝ նկատողությունն ընդունենք ի գիտություն։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն ասաց, որ Բաբայանը զեկուցագիր է ներկայացրել Տիգրան Ավինյանին, քաղաքապետն էլ արձակուրդ է ուղարկել ենթակային։

«Երևանի քաղաքապետը տեղյակ չի եղել Բաբայանի ու Կարապետյանի խոսակցություններից։ Կարապետյանի ֆեյսբուքյան հրապարակումից հետո մենք ճշտել ենք, և պարոն Բաբայանի կողմից ներկայացվել է զեկուցագիր։ Բաբայանը հանրային ծառայող է և վարքականոնի խախտում է թույլ տվել, ինչի հիմքով էլ խիստ նկատողության է արժանացել։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ծեծկռտուքը հաջորդել է խոսակցություններին և Հակոբ Կարապետյանը դրանք կապում է իրար հետ, Բաբայանի արձակուրդ գնալը պայմանավորված է նաև նրանով, որ ինքը չզբաղվի իր բուն ծառայողական պարտականություններով»,- պարզաբանեց Կոստանյանը։

Ավետիք Բաբայանից հարցրինք՝ արդյոք Տիգրան Ավինյանն ասել է, որ արձակուրդից հետո չվերադառնա, արձագանքեց։

«Ինձ նման բան ոչ ոք չի ասել, երևի երկու շաբաթ կտևի արձակուրդը»,- ասաց Բաբայանը՝ այլ հարցերի չպատասխանելով։

Քաղաքապետի մամուլի քարտուղարն էլ հավելեց՝ դեռ պիտի համոզվեն՝ որքանով Ավետիք Բաբայանը կապ ունի այս ամենի հետ։ Նշենք, որ ֆիզիկական ներգործության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հակոբ Կարապետյանը հարցաքննվել է, նախաքննական մարմնից փորձեցինք ճշտել նաև՝ հարցաքննվե՞լ է Ավետք Բաբայանը, ասացին, որ չեն կարող տեղեկատվություն տրամադրել։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Երևանի քաղաքապետի նախկին խոսնակ, լրագրող Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ հայհոյախառն ու սպառնալից հաղորդագրություններ է ստացել Ավետ Բաբայանից, որին հաջորդել է իր վրա հարձակումը։ Կարապետյանի խոսքով՝ աշխատավայրի մոտ անհայտ անձը ծեծի է ենթարկել իրեն, վստահ է՝ կազմակերպիչը հենց Ավետ Բաբայանն է։ Ինքը՝ Բաբայանը երեկ մեզ հետ զրույցում հերքել էր Կարապետյանի այս պնդումները։

 

Արփի Հակոբյան