Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղապահները ռուսական զորքերի օրինական թիրախ կդառնան

Լուրեր

09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Այսպես կոչված, խաղաղապահներն Ուկրաինայի տարածքում, ըստ էության, կլինեն օկուպացիոն ուժեր և օրինական թիրախներ ռուս զինվորականների համար»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օտարերկրյա դեսպանների մասնակցությամբ անցկացված ուկրաինական կարգավորման վերաբերյալ կլոր սեղանի ժամանակ, գրում է Վեդոմոստին։

«Ինչ-որ խաղաղապահ, բայց էությամբ՝ օկուպացիոն ուժի ձևավորմամբ, Ուկրաինայի վրա անօդային գոտի, թռիչքներից զերծ գոտի ստեղծելու մասին խոսելով։ Հիմա նրանք քննարկում են, թե հնարավո՞ր է, արդյոք, Ուկրաինայի վրա օբյեկտներ խփել»,- նշել է Լավրովը։

Բացի այդ, նա հայտարարել է, թե Եվրամիությունն ու Կիևը փորձում են համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրաժարվել ուկրաինական ճգնաժամը լուծելու խաղաղարար ջանքերից։

«Ե՛վ եվրոպացիները, և՛ ուկրաինական ռեժիմը փորձում են համոզել Դոնալդ Թրամփին հրաժարվել խաղաղապահ ջանքերից, վերադառնալ Ռուսաստանի հետ առճակատման և, ըստ էության, Բայդենի պատերազմը վերածել Թրամփի պատերազմի։ Սրանով մտահոգված են շատ եվրոպացի առաջնորդներ, այդ թվում՝ Փարիզը, Բեռլինը, Լոնդոնը և Բրյուսելը։ Նրանք, իհարկե, ցանկանում են խափանել խաղաղության գործընթացը»,- ասել է Լավրովը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին «կամավորների կոալիցիայի» նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ 26 երկրների ներկայացուցիչներ պատրաստակամություն են հայտնել զորքեր ուղարկել Ուկրաինա՝ անվտանգության երաշխիքների շրջանակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի