Մակրոնը հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո 26 երկիր պարտավորվել է զորքեր տեղակայել Ուկրաինայում

Լուրեր

25.11.2026 | 12:45
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորված է մինչև հունվար
25.11.2026 | 12:30
Զելենսկին կտրուկ է արձագանքել Լուկաշենկոյի՝ Պուտինի մոտ միասին մեկնելու առաջարկին
25.11.2026 | 12:26
Դեկտեմբերի 4–6-ը Երևանում երրորդ անգամ կանցկացվի առողջապահության միջազգային ցուցահանդեսը՝ Healthcare Expo Armenia–ն
25.11.2026 | 12:19
Արթուր Պետրոսյան. «Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին»
25.11.2026 | 12:15
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրինագծի քննարկումը․ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 12:10
Գրիգորյան-Օվերչուկ հանդիպում Մոսկվայում // Ձյան տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 12:08
Սև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները
25.11.2026 | 12:01
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզին․ հրդեհվել են երկու նավթավերամշակման գործարանները
25.11.2026 | 12:00
Կոտայքում 2007-ի հողերի աճուրդների գործով երեք անձից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 մլն դրամ
25.11.2026 | 11:51
Կանանց նկատմամբ բռնությունը չի կարող արդարացվել ավանդույթներով կամ հասարակական ընկալումներով․ ՄԻՊ-ի ուղերձը
25.11.2026 | 11:39
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է վթարվել․ զոհվել է 5 զինծառայող
25.11.2026 | 11:30
CAS-ը Սենեգալի հավաքականին հռչակել է Աֆրիկայի գավաթի հաղթող
25.11.2026 | 11:20
ԱՄՆ դատարանը Huawei-ին մեղավոր է ճանաչել պատժամիջոցները խախտելու և առևտրային գաղտնիքներ գողանալու համար
25.11.2026 | 11:09
Պատգամավորներ Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 11:06
Գուկեշն ու Սինդարովը ոչ-ոքիով են մեկնարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

26 երկիր պարտավորվել է իր ներդրումն ունենալ Ուկրաինայի անվտանգության ապահովման գործում՝ Ռուսաստանի հետ հրադադարի կամ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է France 24-ը։

«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ Ուկրաինայում «վստահության ուժ» զորքեր տեղակայել կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում», – լրագրողներին ասել է Մակրոնը հինգշաբթի օրը Փարիզում Կիևի դաշնակիցների հանդիպումից հետո։

Նա հավելել է, որ «այս ուժը չի ձգտում պատերազմ մղել Ռուսաստանի դեմ»։

Եվրոպական առաջնորդները և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միավորվել են՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ճնշում գործադրելու նոր ջանքերի շրջանակներում, այն բանից հետո, երբ նա խոստացել է, որ Ռուսաստանը կշարունակի պատերազմել Ուկրաինայում, եթե խաղաղության համաձայնագիր չկնքվի։

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների համանախագահությամբ անցկացված գագաթնաժողովի նպատակն էր մշակել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծրագրերը հրադադարի դեպքում։ Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է «լուծել բոլոր խնդիրները ռազմական միջոցներով» համաձայնագրի բացակայության դեպքում։

«Մենք՝ եվրոպացիներս, պատրաստ ենք անվտանգության երաշխիքներ առաջարկել Ուկրաինային և ուկրաինացիներին այն օրը, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի», – հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Զելենսկիի հետ ելույթ ունենալիս։ Մակրոնը նշել է, որ երաշխիքների մանրամասները խիստ գաղտնի են, սակայն «նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են» պաշտպանության նախարարների նախորդ հանդիպման ժամանակ։

Եվրոպացի առաջնորդները դեռևս չեն բացահայտել երաշխիքների բնույթը, որոնք, ինչպես սպասվում է, կներառեն եվրոպական զորքերի տեղակայումը Ուկրաինայում, վարժանքները և Միացյալ Նահանգների կողմից լրացուցիչ աջակցությունը։

Իր հերթին, Զելենսկին հայտարարել է, որ վստահ է, որ Կիևի դաշնակիցները կօգնեն «մեծացնելու ճնշումը Ռուսաստանի վրա՝ դիվանագիտական ​​լուծման հասնելու համար»։

«Ցավոք, մենք դեռևս որևէ նշան չենք տեսել Ռուսաստանից, որ նրանք ցանկանում են դադարեցնել պատերազմը», – ասել է նա։

Բանակցությունների մեկնարկից մի քանի ժամ առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի համար ենթադրյալ երաշխիքները «բացարձակապես անընդունելի» են։

«Դրանք Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ չեն, դրանք եվրոպական մայրցամաքի համար վտանգի երաշխիքներ են», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Նա հավելել է, որ Ռուսաստանը չի քննարկի Ուկրաինայում օտարերկրյա զորքերի տեղակայման հարցը «որևէ ձևաչափով»։

Գագաթնաժողովից առաջ ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում Զելենսկին ասել է, որ եվրոպական անվտանգության երաշխիքները «կարող են բավարար չլինել» Պուտինին նոր պատերազմ սկսելուց կանխելու համար։

«Մեզ անհրաժեշտ է դաշինք Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև», – ասել է նա։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի