Թբիլիսին ռազմավարական գործընկերություն ունի երեք հարևանների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ․ Վրաստանի ԱԳ նախարար

Լուրեր

20.08.2026 | 14:44
Ուղերձ եմ տվել, որ չափազանցությունների գիրկն ընկնել պետք չէ. Փաշինյանը` Արեգնազ Մանուկյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:35
Վերջը դիվերսիֆիկացիան է. Փաշինյանը` ՌԴ սահմանափակումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:30
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 14:25
2026-ի առաջին կիսամյակում անչափահասների նկատմամբ հանցագործությունների վերաբերյալ 1041 վարույթ է քննվել
20.08.2026 | 14:18
Երթևեկել են մեքենայով, որը շահագործման չպետք է լիներ. Փաշինյանը` Ճամբարակում տեղի ունեցած վթարի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:12
26 մլն դոլար, շուրջ 2 մլրդ ռուբլի, 2 մլն եվրո. ինչո՞ւ է Սամվել Կարապետյանն այս գումարը կանխիկ պահում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:08
Պրոբլեմ ա, որ Գագիկ Ծառուկյանն ազատության մեջ ա եղել էս 8 տարիների ընթացքում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:00
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից 39 վագոն ցորեն է առաքվել Հայաստան
20.08.2026 | 14:00
Մի տուն Տաշիրում ու 1992-ի մի մեքենա. ինչ ունեմ` դա է. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:52
Զեկույց կհրապարակվի, որտեղ եկեղեցու հետ կապված բոլոր հարցերին պատասխան կտրվի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:45
Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու են փոխվում ԱԳ, ԲՏԱ և ԱՍՀ նախարարությունների անունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:37
Հայ բռնցքամարտիկները սկսել են պատրաստվել Եվրոպայի առաջնությանը
20.08.2026 | 13:30
«Մեր նախորդ ծրագրում Շուշիի դեօկուպացիայի մասին էինք գրել, ՀՀ քաղաքացին ինձ պարտադրել է վերանայել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:22
Սամվել Կարապետյանի գործով դատը. ՈՒՂԻՂ
20.08.2026 | 13:19
Քաղաքացիները գիտեն` որ երկիրն է եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձրել, անուն չեմ տա.Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երբ խոսում ենք համաշխարհային անվտանգության մասին, նախևառաջ, պետք է սկսենք խոսել մեր հարևանների հետ հարաբերությունների մասին։ Մեր հարևանների հետ հարաբերությունները մեզ համար գերակա խնդիր են։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին վրացական Առաջին ալիքի եթերում։

«Վրաստանը ռազմավարական գործընկերություն ունի երեք հարևանների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ։ Երեք երկրների հետ հարաբերություններն էլ մեզ համար շատ արժեքավոր են։ Հիշում եք, որ Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ Թբիլիսին էր այն վայրը, որտեղ տեղի ունեցավ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև առաջին հանդիպումը։ Դա շատ հետաքրքիր առաջին հանդիպում էր։ Վստահ եմ, որ այս ձևաչափով, և ոչ միայն այս ձևաչափով, մեր հարաբերությունները կզարգանան։ Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի տարածաշրջանի համար կարևոր հարցերը, տարածաշրջանի անվտանգության համար կարևոր հարցերը քննարկվեն մեր կողմից, և մենք մասնակից լինենք այս գործընթացին»,- ասել է նա։

Վրաստանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ մի շարք այցելություններ են տեղի ունեցել Թուրքիա, և Անկարայի հետ  հարաբերությունները նույնպես շատ կարևոր են Թբիլիսիի համար, Թուրքիան տարածաշրջանում կարևոր խաղացող և կարևոր գործընկեր է։

Նրա խոսքով՝ Վրաստանը մի շարք կարևոր նախագծեր է իրականացրել Ադրբեջանի և Թուրքիայի հետ եռակողմ համագործակցության ձևաչափով, ինչն ապացուցում է, որ երկրները բարիդրացիական, բարեկամական հարաբերությունների միջոցով կարող են օգտակար նախագծեր իրականացնել ոչ միայն իրենց երկրների, այլև ավելի լայն տարածաշրջանի համար։

«Սա հաստատում է, որ մենք ունենք ներուժ իրականացնելու մեր երկրների համար օգտակար նախագծեր՝ բարիդրացիական, բարեկամական հարաբերությունների միջոցով, ինչը կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար։ Այս տարածաշրջանն արդեն ներառում է Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի երկրները, որոնց համար կարևոր են նաև մեր տարածաշրջանի անվտանգությունն ու համագործակցությունը»,- հայտարարել է Բոճորիշվիլին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի