Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպում կանցկացնեն Բաքվում

Լուրեր

04.11.2026 | 16:58
Իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին․ Իրանի դեսպան
04.11.2026 | 16:49
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
Բոլորը

Սեպտեմբերի 18-ին Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչների միջև անվտանգության հարցերով հանդիպում կանցկացվի Բաքվում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Sky News Arabia-ին։

Հաղորդվում է նաև, որ սեպտեմբերի 17-ին, Լոնդոնում կկայանա Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերի և Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շիբանիի հանդիպումը, որի ընթացքում կողմերը կքննարկեն անվտանգության վերաբերյալ առաջարկվող համաձայնագիրը։ Բանակցություններին կմասնակցի նաև ԱՄՆ հատուկ դեսպան  Թոմ Բարաքը։ Սա այս ձևաչափով երրորդ եռակողմ հանդիպումը կլինի։

Axios-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հաղորդել էր, որ Իսրայելը Սիրիային ներկայացրել է նոր անվտանգության համաձայնագրի առաջարկ, որը հիմնված կլինի 1979 թվականի իսրայելա-եգիպտական ​​խաղաղության համաձայնագրի վրա։

«Իսրայելը Սիրիային ներկայացրել է նոր անվտանգության համաձայնագրի մանրամասն առաջարկ, որը ներառում է Դամասկոսի հարավ-արևմուտքից մինչև Իսրայելի հետ սահմանը ընկած տարածքի քարտեզը»,- ասվում է հոդվածում։

Իսրայելի առաջարկի համաձայն՝ Դամասկոսից հարավ-արևմուտք գտնվող տարածքը կբաժանվի երեք գոտիների, որտեղ սիրիական կողմը կկարողանա պահպանել ուժերի և զենքի տարբեր մակարդակներ՝ կախված շրջանից։

Կան նաև հետևյալ պայմանները․ անվտանգության գոտու ընդլայնում սիրիական կողմից 2 կմ-ով, զորքերի և ծանր զինամթերքի բացակայություն անվտանգության գոտուն հարակից և Իսրայելի հետ սահմանին ամենամոտ գոտում՝ սիրիական կողմից։ Այնտեղ հնարավոր կլինի տեղակայել միայն Սիրիայի ոստիկանության և ներքին անվտանգության ուժեր, Դամասկոսից հարավ-արևմուտք՝ մինչև Իսրայելի հետ սահմանը, ամբողջ տարածքը հայտարարվելու է սիրիական ինքնաթիռների համար ոչ  թռիչքային գոտի։

Փոխարենը իսրայելական կողմն առաջարկել է իր զորքերի աստիճանական դուրսբերում Սիրիայի տարածքից՝ բացառությամբ ռազմավարական առումով կարևոր Հերմոն լեռան գագաթի։ Ավելին, առաջարկի հիմնական կետերից մեկը Սիրիայով դեպի Իրան օդային միջանցքի պահպանումն է, «որը թույլ կտար Իսրայելին ապագայում հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետությանը»։

Հավելենք, որ այս տարվա հուլիսին ևս լրատվամիջոցները հայտնել էին, որ Սիրիայի հարցով բանակցություններ կանցկացվեն Բաքվում, և իսրայելական պատվիրակությունն այդ նպատակով մեկնում է Ադրբեջան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի