Թրամփի լուսանկար Էփշթեյնի հետ՝ Վինձորի ամրոցի պատին․ ԱՄՆ նախագահին Բրիտանիայում դիմավորել են թագավորական պատիվներով՝ բողոքի ակցիաների ուղեկցությամբ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Մեծ Բրիտանիա՝ աննախադեպ երկրորդ պետական ​​այցով։ Բրիատանական կառավարությունը թագավորական կարմիր գորգով է դիմավորել Սպիտակ տան ղեկավարին։

«Այստեղ շատ բաներ են ջերմացնում իմ սիրտը։ Սա շատ յուրահատուկ վայր է»,- լրագրողներին ասել է Թրամփը ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ ժամանելուց հետո։

Չարլզ 3-րդ թագավորն այսօր կհյուրընկալի Թրամփին Վինձորի ամրոցում՝ շքեղ խնջույքի և կառքով զբոսանքի համար, իսկ հինգշաբթի Թրամփը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ նրա ամառանոցում, գրում է France 24-ը։

Որպես սպասվող շքեղության և հանդիսավորության նշան՝ Թրամփին դիմավորել է պատվո պահակախումբը, երբ նրանք  Լոնդոնի մոտ գտնվող Սթանսթեդ օդանավակայանում իջել են Air Force One ինքնաթիռից։ Նա կիջևանի Լոնդոնում ԱՄՆ դեսպանի նստավայր Ուինֆիլդ Հաուսում։

«Վաղը շատ կարևոր օր է լինելու»,- ասել է նա։

Դոնալդ Թրամփն ԱՄՆ առաջին նախագահն է, որին հրավիրել են Մեծ Բրիտանիա երկու պետական ​​այցով։ Նախկինում նրան հյուրընկալել է Եղիսաբեթ II թագուհին նախագահության առաջին ժամկետի ընթացքում՝ 2019 թվականին, քանի որ Մեծ Բրիտանիան ձգտում է պահպանել, այսպես կոչված, հատուկ հարաբերությունները։

Թրամփի այցը տեղի կունենա ամբողջությամբ փակ դռների հետևում և անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում։

Չորեքշաբթի Լոնդոնում Թրամփի դեմ մեծ ցույց է կազմակերպվել, մինչդեռ երեքշաբթի ուշ երեկոյան ցուցարարները Թրամփի և դատապարտված սեռական հանցագործ Ջեֆրի Էփշթեյնի պատկերները ցուցադրել են Վինձորի ամրոցի աշտարակների վրա։

Թեմզայի հովտի ոստիկանությունը սեպտեմբերի 16-ի երեկոյան ձերբակալել է չորս անձի, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և  Ջեֆրի Էփշթեյնի՝ 1990-ականներին կադրերը ցուցադրել են Վինձորի ամրոցի պատին։

Ըստ հրապարակման՝ Էփշտեյնի սկանդալի ստվերը շաբաթներ շարունակ կախված է Թրամփի վրա, այն բանից հետո, երբ նրա վարչակազմը հրաժարվել է այս հարցի վերաբերյալ մանրամասներ ներկայացնել։ Այն նաև ներքաշել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին, որն այցի նախօրեին աշխատանքից ազատել էր Վաշինգտոնում իր դեսպան Փիթեր Մանդելսոնին՝ Էփշթեյնին ուղղված էլեկտրոնային նամակների պատճառով։

ԱՄՆ նախագահի այցը համընկնում է Մեծ Բրիտանիայում մի քանի ներդրումային հայտարարությունների հետ, որոնցից վերջինը Microsoft-ի խոստումն է՝ չորս տարվա ընթացքում 30 միլիարդ դոլար ծախսելու մասին։

Դաունինգ սթրիթը հայտարարել է, որ Թրամփի այցը երկրների միջև «անխախտ բարեկամությունը» կհասնի նոր բարձունքների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի