ՀՀ ՏԿԵ նախարարությունը և Ֆրանսիայի ավիացիոն պատահարներ քննող մարմինը համագործակցության փաստաթուղթ են ստորագրել

Լուրեր

04.11.2026 | 13:45
ԱՄՆ ընտրությունների արդյունքներով դեմոկրատները հաղթել են մի շարք նահանգներում, որտեղ տասնամյակներով գերիշխել են հանրապետականները
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության ոլորտում համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել․ այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից՝ մանրամասնելով, որ համագործակցության նպատակն է բարձրացնել քաղաքացիական ավիացիայի անվտանգության մակարդակը և կանխարգելել ավիացիոն պատահարները։

«Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժնի և Ֆրանսիայի Ավիացիոն պատահարներ քննող մարմնի (BEA) միջև սեպտեմբերի 16-ին ստորագրվել է ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության ոլորտում համագործակցության և աջակցության վերաբերյալ «Մտադրությունների մասին հայտարարություն» համագործակցության փաստաթուղթ։

Այդ շրջանակներում՝ Ֆրանսիայի Ավիացիոն պատահարներ քննող մարմինն անվճար և անհրաժեշտության դեպքում իր հնարավորությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի իր քննիչների ծառայությունները, ինչպես նաև օդանավերում առկա թռիչքային տեղեկատվության ձայնագրությունների վերծանման, վերլուծության, տեխնիկական լաբորատորիայից օգտվելու ծառայությունները։

Ֆրանսիայի Հանրապետության Ավիացիոն պատահարներ քննող մարմինը (Bureau of Enquiry and Analysis for Civil Aviation Safety՝ BEA), որը ստեղծվել է 1946 թվականին, ավիացիոն պատահարների քննության ոլորտում առաջին տեղն է զբաղեցնում Եվրոպական Միությունում՝ ԻԿԱՕ USOAP աուդիտի շրջանակներում գրանցելով 100% դրական արդյունք։

Նշվում է, որ այս համագործակցությունը նպաստում է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 75-րդ կետի իրականացմանը՝ ուժեղացնել ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի պետական մասնագիտական քննության անցկացման լիազորված մարմնի ինստիտուցիոնալ կարողությունները և միջազգային ստանդարտներին համապատասխանությունը»,- ասված է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։