Հակոբ Արշակյանը մասնակցել է «Տեխնոշաբաթ»-ի եզրափակիչ միջոցառմանը

Լուրեր

14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
Բոլորը

Երևանի պետական պոլիտեխնիկական համալսարանում ամփոփվել է Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL) և ՀԱՊՀ ուսանողական խորհրդի կազմակերպած «Տեխնոլոգիական շաբաթ 2018» միջոցառումը, որն իրականացվում էր բուհի 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում. տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը մասնակցել է տեխնոլոգիական շաբաթի փակման հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում ամփոփվել են նաև ստարտափ գաղափարների մրցույթի արդյունքները։

Հակոբ Արշակյանը ողջունել է ուսանողներին և կարևորել «Տեխնոշաբաթ» միջոցառման իրականացումը։ Մեկ շաբաթվա ընթացքում ուսանողները ոչ միայն հնարավորություն են ունեցել մասնակցելու վարպետության դասերի, սեմինարների, հետաքրքիր հանդիպում-քննարկումների, այլև «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում ծանոթացել են համալսարանում առկա ենթակառուցվածքներին, այցելել ՀԱՃԼ, Անօդաչու թռչող սարքերի և ՀԱՊՀ-Տաշիր-ՀԷՑ գիտահետազոտական կենտրոններ և Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ։

Հակոբ Արշակյանի խոսքով` նորարական գաղափարների իրականացման գործում գլխավորը հենց գաղափարն առաջարկող և նորարարական միտքն իրագործելու ուղղությամբ աշխատող երիտասարդներն են։

Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ մրցույթին մասնակցող ուսանողները  դժվարություններից չեն նահանջի, և իրենց գաղափարները կվերածեն հաջողակ բիզնեսների` չմոռանալով, որ կարևորն այդ ճանապարհին այն հիմնարար գիտելիքներն են, որ իրենք հնարավորություն ունեն ստանալու բուհում։

Ստարտափ գաղափարների մրցույթում ներկայացված էր 9 թիմ, որոնք նախորդ շաբաթվա ընթացքում ոլորտի կայացած մասնագետների հետ աշխատել էին իրենց բիզնես նախագծերի վրա: 5 րոպեի ընթացքում նրանք ներկայացրին իրենց գաղափարն ու իրականացման պլանը, այնուհետև պատասխանեցին ժյուրիի անդամների հարցերին։

Մրցույթի ամփոփման արդյունքում ընտրվեցին երեք լավագույն թիմերը։ Առաջին տեղը զբաղեցրեց «SFA» թիմը։