ՀՀ-ն հարատև չի լինի՝ առանց Թուրքիայի և Ադրբեջանի հետ կարգավորման․ մեր սահմանների 80%-ը նրանց հետ է՝ բլոկադայի տակ․ Արեգ Քոչինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արեգ Քոչինյանը Factor TV-ի հետ զրույցում պնդում է՝ «Թրամփի ուղին» հաղթանակ է և՛ ՀՀ-ի, և՛ Ադրբեջանի համար, քանի որ ԱՄՆ-ն անվտանգության շերտ է բերում ապաշրջափակմանը։ Ըստ նրա՝ Ադրբեջանում առկա է ՀՀ-ի և ապաշրջափակման թեմայի վերաբերյալ դրական հռետորաբանության փոփոխություն։ Քոչինյանը պնդում է, որ ՀՀ-ն չպետք է ապավինի Ռուսաստանի ենթադրյալ զսպող դերին և պիտի փորձի կարգավորումների գնալ․

«Ռուս-թուրքական պատերազմի կամ գործարքի թիվ մեկ զոհը մենք ենք․ կորցրինք Արցախը, Կարսը։ Գուցե մե՞նք ենք սխալ բան անում, գուցե սխալվում ենք՝ կարծելով, որ ՌԴ-ն է հարց լուծողը, անհնար է Թուրքիայի և Ադրբեջանի հետ կոմպրոմիսի գալ։ Ռուսները գցում են մեզ միշտ, Ադրբեջանը ՌԴ-ին գրողի ծոցն ուղարկեց, չպահեց նրան։ Իսկ Թուրքիան պատերազմով հարց լուծեց ռեգիոնում, և կարծում եմ՝ ողբերգություն է, որ ՀՀ-ն չտեսնի այս իրականությունը»,- ասաց Արեգ Քոչինյանը։

ՀՀ Կառավարության որոշմամբ այս նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինելու Արարատի պատկերը, չեն լինելու նաև այլ տեղեկություններ, բացառությամբ սահմանահատման վերաբերյալ: Սա նույն պատմությունն է, ինչ ՀՖՖ-ի լոգոյի վրայից Արարատի պատկերի հանե՞լը, թե՞ պարզապես Թուրքիային զիջում է՝ հանուն սահմանի բացման, կամ էլ՝ իշխանության ապազգային վարքը։

Քոչինյանը պատասխանում է․ «Էժան զիջում է, եթե կնիքից Արարատը հանելու դիմաց Թուրքիան բացելու է սահմանը․ չի նսեմանում արժանապատվությունս։ Կիկոսի մահի է նմանվում, որ կնիքից հանեցին Արարատը, վա՛յ, կկորչենք․ հայրենասիրությունն իջեցվել է թուրքատյացության մակարդակի։ Առանց Թուրքիայի և Ադրբեջանի հետ կարգավորման՝ ՀՀ-ն հարատև չի լինելու․ մեր սահմանների 80%-ը նրանց հետ է՝ բլոկադայի տակ։ Ինքնախաբեությո՛ւն է, ՌԴ-ն մեզ չի փրկում թուրք-ադրբեջանական վտանգից, գայլերից պաշտպան չունենք, պիտի լեզու գտնենք նրանց հետ, եթե ուզում ենք մնալ այստեղ»,- ասում է փորձագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան