Եթե անվտանգության թիվ մեկ գործիքը բանակն է, նշանակում է՝ անվտանգության գործիք չկա․ Նիկոլ Փաշինյան

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Բանակը պետք է լինի անվտանգության ամենավերջին գործիքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կա նաև ուրիշ մի բան, որը նախկինում մեզ համար եղել է առանցքային. բանակը մեզ համար եղել է անվտանգության առաջին բնագիծ և առաջին միջոց։ Մեղմ ասած՝ և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛ երրորդ, և՛ չորրորդ։ Ես մի անգամ առիթ ունեցա ասելու, որ չենք էլ նկատել, թե ինչպիսի բեռներ ենք դրել մեր զինվորի ուսերին։ Հետո մենք հասկացանք, ցավոք, որ եթե քո անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, դա նշանակում է՝ դու չունես անվտանգության գործիք։ Երբ անվտանգության թիվ մեկ գործիքը բանակն է, պետք է ասել հետևյալը՝ անվտանգությունը բացակայում է կատարելապես», – նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ բանակը նույնիսկ անվտանգության երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ գործիքը չպետք է լինի։

«Բանակը պետք է լինի անվտանգության ամենավերջին գործիքը։ Եվ ինչքան իրենից առաջ դու այլ գործիքներ ունես, այնքան լավ։ Եթե վերջինը վեցերորդն է, դա արդեն վատ է։ Դա նշանակում է՝ դու բանակից առաջ ունես ընդամենը հինգ գործիք։ Դու պետք է այնպես անես, որ բանակը լինի 15-րդը, 20-րդը, 50-րդը, 100-րդը։ Սա չի նշանակում, որ դու նսեմացնում ես բանակը»,- ընդգծել է Փաշինյանը։

Վարչապետը շեշտել է, որ պետությունը պետք է նախ ինքը պաշտպանի իր բանակը։

«Եթե մենք ուզում ենք բանակը մեզ պաշտպանի, նախ մենք պիտի պաշտպանենք բանակը։ Եթե մենք ուզում ենք զինվորը պաշտպանի մեզ, նախ զինվորին պիտի պաշտպանենք։ Եվ այս անվտանգության 100 շերտը, որ գոյություն ունի բանակից առաջ, զինվորի և երկրի պաշտպանելու համար է։ Այս առումով մենք մեր անվտանգության ռազմավարությունները կառուցում ենք լեգիտիմության հիմքի վրա։ Այո, լեգիտիմությունն է մեր անվտանգության ապահովման առաջին գործիքը»,- եզրափակել է Փաշինյանը։