Տղե՛րք, պատասխան եք տալու, իմ համբերությունն ավարտվո՛ւմ է․ Սամվել Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի ՊԲ նախկին հրամանատար և Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ ապաշրջափակման հարցում դեմ չէ աշխարհաքաղաքական գործընկերների հետ համագործակցությանը, սակայն ոչ սեփական շահերի զիջման հարցին․ «ԱՄՆ-ին և ՌԴ-ին դեմ չեմ, բայց դեմ եմ մեր ճանապարհները ինչ-որ մեկի հետ կիսվել․ դա միջանցք է»։ Նա հարցադրումներ է ուղղել իշխանությանը՝ ամերիկյան ներգրավման հարցով․ «ՌԴ-ն և Իրանը այսօր թույլ են, չի նշանակում՝ վաղն էլ են թույլ լինելու… Ճանապարհի անունն ուզում եք Թրամփի անունով դրեք, կուզեք՝ Փաշինյանի, հետո՞, էդ ճանապարհի շահույթները ինչո՞ւ եք կիսում ուրիշի հետ, ի՞նչ է տալու ձեզ»։
Բաբայանը պատերազմի սպառնալիքի մասին մտահոգությունները չի կիսում․ «Ադրբեջանը և Թուրքիան չեն հարձակվելու Հայաստանի վրա, էդ ստերով քիչ վախեցրեց ժողովրդին, որ պատերազմ է սպասվում»,- այս մասին նա ասում ի պատասխան այն հայտարարությունների, թե տարածաշրջանում ռազմական սպառնալիք կա։

Բաբայանը դեմ է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ «Դուք «Խաղաղության խաչմերուկ» ծրագրով պատերազմի եք տանում… 90 մլն շուկան հանեք այդ երկրների հսկողությունից, դա՞ է ձեր խաղաղությունը, դա ուղիղ պատերազմ է։ ՌԴ-Ադրբեջան կոնֆլիկտ կա, ՀՀ-ի ճանապարհը և երկաթուղին իրեն պետք են, բացվելու է ինքն իրեն, ինչո՞ւ եք հետևից ընկել վազել՝ որ ստորագրի էլի»։
Նա խոսել է նաև ՀՀ-ի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների, իշխանության և ընդդիմության սպասվող մրցակցության, ներքին սոցիալական և քաղաքական հարցերի, ժողովրդավարությանը և տնտեսական ազատությանը վերաբերող այլ թեմաների մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան