ԵՄ-ին միանալու համար թեկնածու երկրները պետք է դիմեն. Հայաստանի դեպքում դա տեղի չի ունեցել. Մարագոս

Լուրեր

20.08.2026 | 15:40
Սա «վրեժխնդրությո՞ւն» է ձեր թեկնածուներին չընտրելու համար․ Թունյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 15:29
Քյարքին ՀՀ տարածք չէ, Արծվաշենը ՀՀ տարածք է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 15:18
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 15:15
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կխաղա Մեդիալիգայում
20.08.2026 | 15:14
«Ուժեղ Հայաստանը» Հայկ Ֆարմանյանի փոխարեն այլ թեկնածու առաջադրեց․ ԱԺ-ն հանձնաժողովի նախագահի ընտրության երկրորդ փուլ կլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 15:10
Կառավարությունը հաստատել է 2026-2031 թթ․ ծրագիրը // Եվրոպոլում ՀՀ կապի սպայի գրասենյակ է բացվել․ ԼՈՒՐԵՐ
20.08.2026 | 15:08
Ճամբարակի վթարից տուժած 6 զինծառայողներից 3-ը բժշկական միջամտության կարիք չունի
20.08.2026 | 15:05
Ռոբասերժասամվելական է, իսկ Տեր Արամը չի կարող լինել նիկոլական. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 15:00
Հայկ Կոնջորյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են խորհրդարանական համագործակցությունն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
20.08.2026 | 14:54
Ժոզե Մոուրինյոն պատասխանել է Լամին Յամալի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին հարցին
20.08.2026 | 14:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 14:44
Ուղերձ եմ տվել, որ չափազանցությունների գիրկն ընկնել պետք չէ. Փաշինյանը` Արեգնազ Մանուկյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:37
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չընտրվեցին․ ընդդիմությունը նախագահ ունի միայն ԱԺ հանձնաժողովներից մեկում
20.08.2026 | 14:35
Վերջը դիվերսիֆիկացիան է. Փաշինյանը` ՌԴ սահմանափակումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:30
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԵՄ-ին միանալու կանոնները շատ հստակ են, կան չափանիշներ, պետք է լինի անդամ պետությունների միջև կոնսենսուս, թեկնածու երկրները պետք է դիմեն։ Այսպիսով, Հայաստանի դեպքում դա տեղի չի ունեցել։ Այնպես որ, եթե այդ պահը գա, մենք պետք է հետևենք կանոններին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլի Մարագոսը՝ անդրադառնալով հարցին, թե առաջիկա տարիներին կա Եվրամիությանը միանալու հնարավորություն։

Ինչ վերաբերում է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների վերջնական կարգավորման հնարավորությանը, Մարագոսն ասել է. «Նախ և առաջ, մենք ողջունել ենք այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել Վաշինգտոնում, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Սա շատ լավ հիմք է առաջ գնալու համար։ Հուսով եմ՝ խաղաղության համաձայնագիրը նույնպես կարող է շուտով ստորագրվել։ Եվ մենք պատրաստ ենք աշխատել՝ աջակցելու խաղաղությանը տարածաշրջանում։ Դա կախված է հենց տարածաշրջանի ժողովուրդներից, բայց մենք այստեղ ենք՝ աջակցելու դրան»։

Հարցին՝ Ադրբեջանը չի՞ խոչընդոտի այդ խաղաղությանը՝ այդ թվում ագրեսիայի ցուցաբերմամբ, նա ընդգծել է. «Ես ԵՄ-ի ներկայացուցիչն եմ Հայաստանում։ Մենք բոլորս հավատում և հուսով ենք, որ բոլոր գործընկերները կանեն այն, ինչին նրանք պարտավորվել են»։