Ռուսական զորքերը հարվածել են Կրամատորսկի կենտրոնին․ կան վիրավորներ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Ռուսական զորքերը սեպտեմբերի 15-ի գիշերը հարվածել են Ուկրաինային երեք հրթիռով և տարբեր տեսակի 84 անօդաչու թռչող սարքով։ Այս մասին հաղորդում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, գրում է Current time-ը։

Ըստ ուկրաինական զինվորականների՝ ժամը 9:00-ի դրությամբ ՀՕՊ համակարգերը խոցել են 59 անօդաչու թռչող սարք, գրանցվել է  հրթիռների ու 25 ԱԹՍ-ի հարված 13 վայրերում։ Ռուս զինվորականները, մասնավորապես, հարվածել են Կրամատորսկին: Քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գոնչարենկոն հայտնել է, որ քաղաքի կենտրոնական մասի վրա նետվել է երեք ավիառումբ, որի վիրավորվել է 9-ը մարդ:

Սեպտեմբերի 14-ի երեկոյան էլ  ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Սումիի մարզի Բորոմլյանսկի համայնքի գյուղերից մեկին։

Սումիի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովի խոսքով՝ հարձակման թիրախը եղել է այն դաշտը, որտեղ աշխատել է գյուղատնտեսական տեխնիկան։ Հարվածի հետևանքով վիրավորվել են բերքահավաք իրականացնող մարդիկ։ 11 տղամարդ հոսպիտալացվել է, որոնցից մեկը ծանր վիճակում է։

Բացի այդ՝ ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Զապորոժիեի շրջանին: Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը հայտնել է, որ հարձակման հետևանքով համայնքներից մեկը մնացել է առանց էլեկտրաէներգիայի, մասնավոր տներ են հրդեհվել:

Չեռնիգովի մարզում էլ հարվածի հետևանքով վիրավորվել է չորս փրկարար։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը և Ներքին գործերի նախարարությունը։

ՆԳՆ-ն պնդում է, որ ռուս զինվորականները դիտավորյալ հարվածել են փրկարարներին, որոնք անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո մարում էին կարևոր ենթակառուցվածքային օբյեկտում բռնկված հրդեհը։

Ռուս զինվորականները չեն մեկնաբանել այս հայտարարությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի