Անկարայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են ընդդիմության ակցիային

Լուրեր

18.05.2026 | 16:29
Բելառուսում ՌԴ-ի հետ համատեղ միջուկային զորավարժություններ են մեկնարկել
18.05.2026 | 16:20
Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի Ասիայի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 16:11
Թուրքիան և Իսրայելը մերժել են Ուկրաինայի բռնազավթված տարածքներից հացահատիկ տեղափոխող ռուսական նավի մուտքը
18.05.2026 | 16:03
Ապօրինի ձերբակալությունը, որին հաջորդել է ինքնասպանություն, հանցագործություն է
18.05.2026 | 15:55
Հենրիխ Մխիթարյանը չեմպիոնական միջոցառմանը մասնակցել է ընտանիքի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.05.2026 | 15:46
Թուրքիան՝ Ղրիմի թերակղզու «անօրինական բռնակցման» մասին
18.05.2026 | 15:37
Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026-ի մրցանակի
18.05.2026 | 15:28
«Մանրամասները կքննվեն»․ Ավանեսյանը՝ ՔՊ-ի պաստառը պոկած և հոգեբուժարանում ինքնասպանության դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 15:19
Թրամփի հատուկ դեսպանը ժամանել է Գրենլանդիա՝ մասնակցելու բիզնես համաժողովի
18.05.2026 | 15:10
Փաշինյանի հասցեին սպառնալիքի առնչությամբ վարույթ է նախաձեռնվել // 10 մլն-ի արտահանում՝ Ադրբեջանից ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
18.05.2026 | 15:02
Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլի եզրափակիչում
18.05.2026 | 14:48
Ընտրված խափանման միջոցը և մեղադրանքը եղել են անհիմն և ոչ իրավաչափ․ «Անկախ դիտորդ»-ը՝ Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած քաղաքացու դեպքի մասին
18.05.2026 | 14:35
Մեսիի գոլն ու ասիստը հաղթանակ են բերել «Ինտեր Մայամիին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 14:30
Կաննի կինոփառատոնում ցուցադրել են Փելեշյանի վերականգնված հինգ ֆիլմերը
18.05.2026 | 14:21
«Ղարաբաղից թռածների լեզուները կիլոմետր ա. թող սսկվեն ու լլկվեն տեղները». Ավինյանը` Փաշինյանի խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկարայում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի բողոքի ցույցի են դուրս եկել ի պաշտպանություն Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարի, գրում է France 24-ը։  Անկարայի Թանդողան հրապարակում առնվազն 50,000 մարդ է հավաքվել, այս մասին  հայտնել են կազմակերպիչները:

Ամբոխը պահանջել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը՝ թափահարելով թուրքական դրոշներ և կուսակցական պաստառներ։

Կիրակի օրվա հանրահավաքում ելույթ ունենալով՝ CHP-ի առաջնորդ Օզգյուր Օզելը, որն ընտրվել է 2023 թվականի համագումարում, ասել է, որ կառավարությունը փորձում է կառչել իշխանությունից՝ խաթարելով ժողովրդավարական նորմերը և ճնշելով այլախոհությունը՝ ընդդիմության տարած հաղթանակներից հետո, որոնք տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։

Օզելը նաև կոչ է արել անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Այս գործը քաղաքական է։ Մեղադրանքները զրպարտություն են։ Մեր ընկերները անմեղ են։ Կատարվում է հեղաշրջում՝ հեղաշրջում ապագա նախագահի, ապագա կառավարության դեմ։ Մենք կդիմադրենք, կդիմադրենք, կդիմադրենք», – ասել է Օզելը իր ելույթում՝հավելելով․

«Այս կառավարությունը չի ուզում ժողովրդավարություն։ Նրանք գիտեն, որ չեն կարող հաղթել ընտրություններում, եթե կա ժողովրդավարություն։ Նրանք չեն ուզում արդարադատություն. նրանք գիտեն, որ եթե լինի արդարադատություն, չեն կարողանա թաքցնել իրենց հանցագործությունները»։

Թուրքիայի կառավարությունը պնդում է, թե  դատական ​​համակարգն անկախ է և հերքում է ցանկացած քաղաքական դրդապատճառ։

Reuters-ի վերլուծության համաձայն՝ վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայում կոռուպցիոն հետաքննությունների շրջանակներում Ստամբուլում և երկրի  CHP-ի կողմից ղեկավարվող այլ  համայնքներում ձերբակալվել է ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ 17 քաղաքապետ։

Կուսակցության հարյուրավոր անդամներ, որոնց թվում է նաև նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակիցը՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, բանտարկվել են՝ սպասելով դատավարությանը՝ կոռուպցիայի և ահաբեկչության հետ կապերի ենթադրյալ լայնածավալ հետաքննության շրջանակներում։

Իմամօղլուի մարտին կալանավորումը  հանգեցրել էր  երկրի վերջին տասնամյակի ամենամեծ բողոքի ցույցերին, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ,դա բերել էր լիրայի և այլ թուրքական ակտիվների կարճատև, բայց կտրուկ անկման։

Բանտից ուղարկված և Անկարայում կայացած հանրահավաքի ժամանակ բարձրաձայն ընթերցված նամակում Իմամօղլուն գրել է, որ կառավարությունը փորձում է կանխորոշել հաջորդ ընտրությունների արդյունքը՝ օրինական մրցակիցներին անտեսելով։ Նա նաև մեղադրել է կառավարությանը ժողովրդավարությունը խաթարելու մեջ՝ քաղաքական դրդապատճառներով դատական ​​​​գործողությունների և այլախոհությունը ճնշելու այլ ջանքերի միջոցով։

«Այս երկրում «ես»-ի դարաշրջանը կավարտվի, և կսկսվի «մենք»-ի դարաշրջանը։ Մեկ անձ  կպարտվի, իսկ մնացած բոլորը կհաղթեն», – գրել է Իմամօղլուն։

Նամակի բարձրաձայն ընթերցումից հետո ամբոխը ծափահարել է և վանկարկել «Նախագահ Իմամօղլու»։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօր տեղի է ունեցել CHP-ի 2023 թվականի համագումարը չեղյալ համարելու հայցի հինգերորդ լսումը։

Անկարայի 42-րդ քաղաքացիական առաջին ատյանի դատարանում քննվող գործը սկսվել է տեղական ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում։ Սեղանին դրված էին երեք հնարավոր արդյունք՝ համագումարը կարող էր անվավեր ճանաչվել, դատական ​​​​հայցը կարող էր մերժվել, կամ լսումները կարող էին հետաձգվել հետագա վարույթների համար։

Հայցվորները պահանջել են չեղյալ հայտարարել համագումարը, մինչդեռ CHP-ի ղեկավարությունը՝ կարճել գործը։ Դատարանը կողմերի միջնորդությունները քննարկելուց հետո գործի քննությունը հետաձգել է մինչև հոկտեմբերի 24-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի