Ուկրաինայի հետախուզությունը պնդում է, որ ռուսական երկաթգծում պայթյուններ է կազմակերպել

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի Պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը և Ուկրաինայի հատուկ գործողությունների ուժերը կանգնած են այն պայթյունների հետևում, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ին և 14-ին Օռլովի և Լենինգրադի մարզերում գտնվող երկաթգծում, հաղորդել են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով հետախուզական աղբյուրներին։

Հրապարակումներում նշվում է, որ այն երկաթուղային ճյուղերը, որտեղ տեղի են ունեցել պայթյունները, համարվում են «կարևոր լոգիստիկ հանգույցներ» ՌԴ զորքերի մատակարարումների համար՝ խարկովյան և սումյան ուղղություններում։

«Այս հատվածներում երկաթուղային ենթակառուցվածքի վնասման արդյունքում ռուսները լուրջ բարդություններ կզգան լոգիստիկայում, ինչը, իր հերթին, էականորեն կազդի նրանց կարողության վրա՝ իրականացնել ակտիվ գործողություններ Ուկրաինայի պաշտպանության ուժերի դեմ»,-հայտարարել է РБК-Украина-ն։

Օռլովի մարզում երկաթգծում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են Ռոսգվարդիայի երեք աշխատակից։ Լենինգրադի մարզում տեղի ունեցած պայթյունի ժամանակ ռելսերից դուրս է եկել լոկոմոտիվը՝ 15 ցիստեռններով։