ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահը չի բացառել խաղաղապահների մուտքը Ուկրաինա

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի մասնակցությունը կարող է դառնալ Ուկրաինայում պատերազմի ապագա կարգավորման մի մաս, կարծում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր նախագահ Անալենա Բերբոկը, փոխանցում է DW-ն։

«Եթե հարցը հասնի խաղաղության պայմանագրին, ապա այն պետք է հնարավորինս լավ պաշտպանվի։ Իսկ եթե անդամ պետությունների մեծ մասը հայտարարի, որ դրա համար անհրաժեշտ են կապույտ սաղավարտները, ապա դա կարող է երկարաժամկետ խաղաղություն ապահովել»,-ասել է Գերմանիայի ԱԳՆ նախկին ղեկավարը Bild am Sonntag շաբաթաթերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի օրը՝ սեպտեմբերի 14-ին։

Բերբոկը ընդգծել է, որ նախևառաջ պետք է սկսել խաղաղ բանակցությունները։ Ուկրաինայի դաշնակիցները արդեն մի քանի ամիս քննարկում են հնարավոր հրադադարի կամ խաղաղության պայմանագրի ամրապնդման տարբերակները, սակայն Ռուսաստանը առայժմ չի ցույց տալիս երկխոսության պատրաստակամություն։

Հիշեցնենք՝ Ուկրաինան 2022 թվականի փետրվարից դիմագրավում է Ռուսաստանի լայնամասշտաբ զինված ներխուժմանը։ Կիևը պնդում է, որ հրադադարի կամ պատերազմի դադարեցման դեպքում երկրին անհրաժեշտ կլինեն հստակ անվտանգության երաշխիքներ։ Ռազմական փորձագետներն ու գիտնականները կարծում են, որ դրա համար կպահանջվեն հարյուր հազարավոր զինծառայողներ, օրինակ՝ եվրոպական դաշնակիցներից։ Որպես այլընտրանք դիտարկվում է ՄԱԿ-ի խաղաղապահների առաքելությունը։

Անցած շաբաթ Անալենա Բերբոկը պաշտոնապես ստանձնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնը։ Այս պաշտոնը հիմնականում ունի արարողակարգային նշանակություն՝ ի տարբերություն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի լիազորությունների։ Բերբոկի մանդատը կտևի մեկ տարի։