Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է․ հայրը որդուն փակել է տանը և զանգել ոստիկանություն

Լուրեր

04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածյալը ձերբակալվել է Յուտայում, հաղորդում է Current time-ը Fox News-ին հղումով։

«Ես կարող եմ մեծ վստահությամբ ասել, որ նա ձերբակալվել է», – ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը չի նշել կասկածյալի անունը՝ միայն ասելով, որ ձերբակալությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ի երեկոյան, և որ կասկածյալը հայտնաբերվել է քահանայի, ինչպես նաև՝ ԱՄՆ մարշալների ծառայության սպայի և կասկածյալի հոր օգնությամբ։

CNN-ի լրագրող Քրիստեն Հոլմսը հաստատել է այս տեղեկությունը։ Նա հայտնել է, որ կասկածյալը սպանությունը խոստովանել է հորը, որը որդուն փակել է տանը  և զանգահարել ոստիկանություն։

Աղբյուրները The New York Post-ին հայտնել են, որ ձերբակալվածը Յուտայի ​​22-ամյա բնակիչ Թայլեր Ռոբինսոնն է։ Յուտայի ​​նահանգապետ Սփենսեր Քոքսը հաստատել է, որ Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածվող Թայլեր Ռոբինսոնը ձերբակալվել է։

Ավեի վաղ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հրապարակել էր պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածվողի լուսանկարները, ինչպես նաև տեսանյութ, որտեղ նա հեռանում է կրակոցների վայրից: ՀԴԲ-ն  հայտարարել էր, որ մարդասպանին հայտնաբերելուն օգնողը 100,000 դոլար պարգև կստանա։

Լուսանկարներում պատկերված է մուգ հագուստով, արևային ակնոցներով, գլխարկով և ուսապարկով տղամարդ։ Տեսանյութում երևում է այն պահը, երբ կրակողը ցատկում է տանիքից և թաքնվում ծառերի մեջ։

Յուտայի ​​դաշտային գրասենյակի պատասխանատու ՀԴԲ-ի հատուկ գործակալ Ռոբերտ Բոուլսը հայտարարել էր, որ քննիչները հայտնաբերել են ենթադրյալ սպանության զենքը՝  հրացանը: Զենքն ուղարկվել է լաբորատորիա փորձաքննության: CNN-ի տվյալներով՝ հայտնաբերվել է Մաուզեր հրացան՝ օպտիկական նշանոցով:

ՀԴԲ-ի նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակողը համալսարան է ժամանել, որտեղ Քըրքը ելույթ է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:52-ին: Նա ուսանողի տեսք է ունեցել, ուստի չէր առանձնանում ամբոխից, հայտնել է ՀԴԲ-ն: Յուտայի ​​հանրային անվտանգության դեպարտամենտի հանձնակատար Բո Մեյսոնի խոսքով՝ կրակողն անցել է աստիճաններով և բարձրացել տանիք, որտեղ էլ կրակել է։ CNN-ը, վերլուծելով համալսարանի հատակագիծը, եզրակացրել է, որ կրակոցները կատարվել են մոտ 140 մետր հեռավորությունից:

Մեյսոնն ասել էր, որ իշխանությունները «պատկերացում չունեն»՝ կասկածյալը  Յուտայում է, թե լքել է նահանգը։ Յուտայի ​​նահանգապետ Սփենսեր Քոքսը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ նահանգը «ձգտելու է հասնել  մահապատժի», երբ կասկածյալը գտնվի։

Սեպտեմբերի 11-ի երեկոյան քննիչները պետք է մամուլի ասուլիս անցկացնեին սպանության հետաքննության մասին խոսելու համար, սակայն այն հանկարծակի չեղարկվել էր։ Միջոցառումը չեղարկվել էր «արագ զարգացող իրադարձությունների» պատճառով, ասվում է հայտարարության մեջ։

Հայտնի քաղաքական ակտիվիստ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակից Չարլի Քըրքը սպանվել էր Յուտա նահանգում Վելիի համալսարանի տարածքում ելույթ ունենալիս։  Գնդակը դիպել էր Քըրքի պարանոցին։ Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։ Մահափորձից մի քանի ժամ անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Քըրքի մահվան մասին։

Հինգշաբթի օրը, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների 24-ամյակին նվիրված Պենտագոնում կայացած միջոցառման ժամանակ, Թրամփը հայտարարել էր որ հետմահու կպարգևատրի Քըրքին Ազատության նախագահական մեդալով, որը Միացյալ Նահանգների երկու ամենաբարձր քաղաքացիական պարգևներից մեկն է և շնորհվում է պետության ղեկավարի կողմից։

Թրամփը նաև հույս է  հայտնել, որ մեղավոր ճանաչվելու դեպքում կասկածյալը կդատապարտվի մահապատժի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի