ԱՄՆ-ում սպանվել է քաղաքական հայտնի ակտիվիստ և Թրամփի կողմնակից Չարլի Քըրքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնախագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայտնի քաղաքական ակտիվիստ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակից Չարլի Քըրքը սպանվել է Յուտա նահանգում Վելիի համալսարանի տարածքում ելույթ ունենալիս։  Գնդակը դիպել է Քըրքի պարանոցին։ Նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի ուշ հայտարարել է, որ Քըրքը մահացել է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Թրամփն իր Truth Social սոցցանցում  հայտարարել է, որ հրամայել է չորս օր, մինչև կիրակի երեկո, ամբողջ երկրում դրոշները կիսով չափ իջեցնել՝ որպես սգո նշան։

«Մեծ և լեգենդար Չարլի Քըրքը մահացել է։ Ոչ ոք չէր հասկանում կամ կարեկցում Ամերիկայի Միացյալ Նահանգների երիտասարդությանը այնպես, ինչպես Չարլին։ ԲՈԼՈՐԸ սիրում և հիանում էին նրանով, հատկապես ես, և հիմա նա այլևս մեզ հետ չէ։ Մելանիան և ես մեր ցավակցություններն ենք հայտնում նրա հիանալի  կնոջը՝ Էրիկային, և ընտանիքին։ Չարլի, մենք սիրում ենք քեզ», – գրել է Թրամփը։

31-ամյա Չարլի Քըրքը Թրամփի ամենահայտնի կողմնակիցներից էր, փոդքաստների հաղորդավար, նա հիմնադրել է Turning Point USA ուսանողական միավորումը՝ դպրոցներում, քոլեջներում և համալսարաններում պահպանողական արժեքները խթանելու համար։

Քըրքի վրա կրակել են  100-200 մետր հեռավորությունից։ Սկզբում տեղական իշխանությունները հայտարարել էին, որ ձերբակալել են հարձակման կասկածյալին, սակայն ավելի ուշ պարզվել է, որ կրակողը դեռևս չի  հայտնաբերվել։

Սպանությունից մի քանի ժամ անց ՀԴԲ ղեկավար  Քեշ Պատելը հայտարարել է, որ հանցագործության համար ձերբակալվել է մի մարդ, սակայն երեք ժամ անց նա X ցանցում հայտարարել է, որ հարցաքննությունից հետո անձը ազատ է արձակվել։

Որոշ ժամանակ անց, ուշ երեկոյան  Յուտայի ​​հանրային անվտանգության դեպարտամենտը հայտարարել է, որ Քըրքի սպանությունից հետո ձերբակալվել է երկու մարդ, սակայն երկուսն էլ ազատ են արձակվել, երբ պարզվել է, որ նրանք որևէ առնչություն չունեն հանցագործության հետ։

Դեպարտամենտի հայտարարության մեջ նաև ասվում է, որ մարդասպանը, որը դեռևս որոնվում է, կրակել է Քըրքի վրա մոտակա շենքի տանիքից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է  արել աղոթել Քըրքի համար:

«Մենք բոլորս պետք է աղոթենք Չարլի Քըրքի համար, որի վրա կրակել են։ Նա հիանալի տղա է ամեն ինչում: ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ՆՐԱՆ», – գրել է Թրամփը իր Truth Social-ում։

Յուտայի ​​նահանգապետ Սփենսեր Քոքսը, որը հանրապետական ​​է, ասել է, որ դա քաղաքական դրդապատճառներով սպանություն է։

«Սա սև օր է մեր նահանգի համար: Ողբերգական օր մեր երկրի համար: Ես ուզում եմ հստակեցնել. սա քաղաքական սպանություն է», – լրագրողներին ասել է նահանգապետ Քոքսը:

Չարլի Քըրքը ամերիկյան քաղաքականության պահպանողական կողմի ամենաակնառու դեմքերից մեկն էր և Դոնալդ Թրամփի մտերիմ կողմնակիցը։ Նա վարում էր փոդքասթներ և բացօթյա քաղաքական բանավեճեր անցկացնում երկրի տարբեր քոլեջների կամպուսներում։

2012 թվականին 18 տարեկանում  նա համահիմնադրել է Turning Point USA (TPUSA) ուսանողական կազմակերպությունը, որը խթանում է պահպանողական գաղափարներն ու արժեքները ամերիկյան քոլեջներում և համալսարաններում, որտեղ վերջին տարիներին ժողովրդականություն էին վայելում նոր ձախակողմյան գաղափարներն ու շարժումները, որոնք ամերիկյան քաղաքական լեզվով հայտնի են որպես «լիբերալ»։

Turning Point USA-ն նշում է, որ իր առաքելությունն է «առաջ մղել ֆինանսական պատասխանատվության, ազատ շուկաների և սահմանափակ կառավարության սկզբունքները»։ TPUSA-ն մասնաճյուղեր ունի ավելի քան 850 քոլեջներում։

Համալսրաններում բանավեճեր անցկացնելուց բացի, Չարլի Քըրքը իր մտքերը կիսում էր միլիոնավոր հետևորդների հետ սոցիալական ցանցերում և շրջագայում երկրով՝ ելույթ ունենալով հանրապետականների միջոցառումների ժամանակ։

TPUSA-ն անցյալ տարի մեծ դեր է խաղացել  Թրամփի ընտրողներին մոբիլիզացնելու գործում: Չարլի Քըրքն անձամբ օգնել է Արիզոնայում տասնյակ հազարավոր նոր ընտրողների ակտիվացմանը և գրանցմանը, ինչը համարվում է Թրամփի հաղթանակի գլխավոր պատճառը նահանգում։

Քըրքը հրավիրվել էր Թրամփի երդմնակալությանը այս տարվա հունվարին և  դրանից առաջ ու հետո Թրամփի երկու նախագահությունների ընթացքում, պարբերաբար լինում էր Սպիտակ տանը։

Քըրքի սպանությունից վրդովված հանրապետականներին միացել են նաև դեմոկրատ քաղաքական գործիչները։

«Մեր երկրում նման բռնությունը տեղ պետք է չունենա։ Այն պետք է անհապաղ դադարեցվի», – X ցանցում գրել է նախկին նախագահ Ջո Բայդենը։

Ամենահայտնի դեմոկրատ քաղաքական գործիչներից մեկը և Դոնալդ Թրամփի բազմաթիվ հարձակումների թիրախը, Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը  հայտարարել է, որ խստորեն դատապարտում է «սարսափելի, նողկալի» հանցագործությունը։

ՍՄՆ նախկին փոխնախագահ և Թրամփի մրցակիցը ընտրություններում Կամալա Հարիսն ասել է, որ կարծում է, որ քաղաքական դրդապատճառներով բռնությունը տեղ չունի Ամերիկայում։

Նախկին դեմոկրատ կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսը, որն ինքը մահափորձ է վերապրել, ասել է, որ ցնցված է սպանությունից։

«Ժողովրդավարական հասարակություններում  միշտ կլինեն քաղաքական տարաձայնություններ, բայց մենք չպետք է թույլ տանք, որ Ամերիկան ​​դառնա մի երկիր, որտեղ այդ տարաձայնությունները լուծվում են բռնության միջոցով», – ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի