Մաշտոցը՝ միայն QR կոդով․ արդյոք նոր Այբբենարանի հեղինակները «մոռացել են» գրերի գյուտի մասին

Լուրեր

05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:35
«Պայուսակում թմրանյութ են գցել, նկարն ուղարկել Viber-ով»․ մանրամասներ՝ արքեպիսկոպոսի շուրջ սկանդալից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:30
Գերմանիայի Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի զորակոչի համակարգի բարեփոխումը
05.12.2025 | 20:20
Անցկացվել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն
05.12.2025 | 20:19
Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավարությունը շարունակվել է փաստաթղթերի հրապարակմամբ
Բոլորը

Ուսումնական այս տարվա մեկնարկին որոշ ուսուցիչներ, ծնողներ ահազանգել էին, որ նոր Այբբենարանում բացակայում են Մեսրոպ Մաշտոցի նկարն ու  հայոց գրերի գյուտի մասին հատվածները։

Այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութ է  հրապարակել, որտեղ նշում է՝ «Այբբենարանում Մաշտոցը չկա» պնդումը կեղծ է։ Անդրադառնալով ահազանգերին՝ Անդրեասյանը վստահեցնում է, որ դրանք տեղին չեն․ Մաշտոցին և հայերեն տառերը ներկայացնելու համար ստեղծվել են հատուկ տեսանյութեր, որոնց պետք է անցում կատարել QR կոդի սկանավորմամբ։

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը, սակայն, Factor TV-ի հետ զրույցում հակադարձում է՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն (Դրանք հավաքագրվել են 2023-ին, ամփոփվել՝ 2024-ին) Հայաստանի տնտեսությունների 55-60 տոկոսն է, որ ունի համակարգիչ և 75-80 տոկոսն է, որ ունի ինտերնետ հասանելիություն․ «Ինտերնետ հասանելիությունը շատ ավելի նվազ է գյուղական բնակավայրերում, սահմանամերձ, բարձր լեռնային գոտիներում, որտեղ հանրության կենսամակարդակը, հատկապես Երևանի հետ համեմատած, բավական ցածր է։ Սովորողներից շատերը չունեն սմարթֆոններ, այսինքն՝ խելացի հեռախոսներ,  պլանշետներ։ Բացի այդ՝ աշխարհի տարբեր երկրների փորձագետներ պնդում են, որ հեռախոսների, պլանշետների օգատգործումն ուսումնական գործընթացում ոչ միայն չի նպաստում կրթության որակի բարձրացմանը, այլև հակառակը՝ շեղում է սովորողների ուշադրությունը՝ կենտրոնացնելով այն խաղերի վրա, և այդ է պատճառը, որ շատ զարգացած երկրներում, առհասարակ,  դպրոցներում արգելվում է հեռախոսների օգտագործումը»,- ասում է նա։

Փորձագետը նաև հավելում է՝ ցանցահենները պարզապես կարող են կոտրել QR կոդ-ը, և Մաշտոցի փոխարեն դասագրքում հայտնվի բոլորովին այլ պատկեր, գրերի գյուտի մասին տեղեկության փոխարեն՝ այլ ինֆորմացիա․ «Այդ ռիսկերը ոչ ոք չի բացառել, նույնիսկ այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Միացյալ Նահանգները, Ճապոնիան, Գերմանիան։ Վտանգները պետք է հաշվի առնել և վերադառնալ Այբբենարանի դասական տարբերակին, ոչ թե արդարանալ, թե Մաշտոցը կա Այբբենարանում»։

Ի դեպ, 2023-ին նման նախադեպ արդեն իսկ եղել է․ 5-րդ դասարանի Մայրենիի դասագրքում QR կոդերի հղումները, որոնք նախատեսված էին երեխաներին լրացուցիչ առցանց նյութերի ծանոթացնելու համար, թուրք հաքերները կոտրել էին։ Շուրջ 24 ժամ կրթական նյութերի փոխարեն դրանցով Թուրքիայի դրոշը և թուրքական քարոզչանյութեր էին ցուցադրվել։ Հաքերային հարձակման էր ենթարկվել կրթական հարթակներից մեկը՝ krtadarak.am կայքը, որտեղ տեղադրված էին ուսումնական տարբեր նյութեր։

 

 

Մինչդեռ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը կոչ է անում ծայրահեղությունների գիրկը չընկնել․ «Եթե երեխաները չունենան, ծնողներից մեկը հաստատ կունենա սմարթֆոն, բացի այդ՝ մեր դպրոցներն ապահովված են տեխնիկական միջոցներով, և անպայման չէ՝ սովորողն ինքնուրույն, հեռախոսով կարդա QR կոդը․ այդ գործընթացը կարող է կազմակերպել նաև դասվարը՝ նյութը ցուցադրելով մեծ էկրանի վրա, պրոյեկտորով։ Հայաստանի շատ դպրոցներ ունեն, իսկ որոնք էլ չունեն՝ առաջիկայում կստանան նոթբուքեր, պրոյեկտորներ, թվային գրատախտակներ։ Մենք ապրում ենք 21-րդ դարում, և բոլոր այդ գործիքները մատչելի են, կան»։

Թորոսյանը շեշտում է՝ եթե տվյալ ընտանիքը չունի տեխնիկական համապատասխան հնարավորություն, երեխան, միևնույն է՝ դասապրոցեսին հնարավորություն ունի ծանոթանալու նյութին․ «Ժամանակները փոխվում են, մեզ տրվում են նոր գործիքներ ու հնարավորություններ, առաջիկայում աշխարհն ավելի է բացվելու մեր սովորողների առաջ, չսովորե՞նք, եկե՛ք անջատենք հեռախոսներն ու համակարգիչները, դպրոցում թուղթ ու գրիչով կազմակերպենք ուսումը։ Մի՞թե նման բաներ առաջարկելով՝ նպաստում ենք կրթության զարգացմանը, կարծում եմ՝ հակառակը՝ խոչընդոտում ենք դրան»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ գրքի հեղինակներից Աստղիկ Բալայանը, արձագանքելով ահազանգերին,  նշել էր, որ այբբենարանի էջ 23-ի QR կոդի ներքո տեղադրված տեսանյութի միջոցով երեխաները տեսնում են Մեսրոպ Մաշտոցի  նկարները, լսում տառերի ստեղծման և Մաշտոցի հայրենանվեր գործի նպատակների մասին․ «Այբուբենի բոլոր տառերն անցնելուց հետո սովորողները էջ 104-ի QR կոդի ներքո տեղադրված երգի միջոցով այբբենական կարգով դասավորում են տառերը՝ մինչ այդ լսելով Մեսրոպ Մաշտոցի և նրա ստեղծած այբուբենի մասին»,- գրել էր Բալայանը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2023-ին հրապարակված գլոբալ կրթության զեկույցում նշվում է, որ հեռախոսները դպրոցներում պետք է օգտագործվեն միայն ուսումնական նպատակներով։ ՄԱԿ-ի այս տարվա վերլուծությունն էլ ցույց է տալիս, որ արդեն ավելի քան 60 երկրներում այդ ուղղությամբ միջոցառումներ են իրականացվում։ Որոշ հաշվետվություններում նշվում է, որ սմարթֆոնները կարող են շեղումներ առաջացնել երեխաների ուսումնառության պրոցեսում, թեպետ որոշ փորձագետներ էլ բերում են փաստարկներ դպրոցներում սմարթֆոնների կիրառման օգտին։ 

Այպիսով՝ Ֆրանսիայում բջջային հեռախոսների կիրառումը տարրական և միջին դասարաններում արգելված է դեռևս 2018-ից։ 2024-ին էլ «Թվային դադար» փորձնական ծրագրի շրջանակում շուրջ 200 դպրոցներում սահմանափակվել էր հեռախոսների օգտագործումը։

Իսկ, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում Լեյբորիստական կուսակցության պատգամավորը նախորդ տարի առաջարկել էր օրինագիծ, որի նպատակը դպրոցներում սովորողների շրջանում հեռախոսներից կախվածության դեմ պայքարելն էր։ Նախագծում նախատեսված էր դպրոցներում սմարթֆոնների կիրառման արգելք։ Բրիտանական կառավարությունից, սակայն, հայտնել էին, որ դպրոցներում երեխաների համար սմարթֆոնների կամ սոցիալական մեդիայի արգելք կիրառելու ծրագիր չունի։ 

Նիդերլանդներում 2024-ի հունվարից տարրական և միջին դասարաններում ուժի մեջ է մտել սմարթֆոնների՝ ոչ կրթական նպատակներով կիրառման արգելքը։ Արգելքն ընդգրկում է նաև խելացի ժամացույցների ու պլանշետների օգտագործումը դպրոցներում։ Նիդեռլանդների կառավարությունից նշել են, որ սմարթֆոնները կարող են հանգեցնել սովորողների վատ առաջադիմության և ուշադրության կենտրոնացման խնդիրների։ 

Իտալիայում նախադպրոցականից մինչև միջին դպրոցներ արգելված է բջջային հեռախոսների օգտագործումը նույնիսկ կրթական նպատակներով։ Այնուամենայնիվ, կան բացառություններ․ հեռախոսների կիրառումը թույլատրված է անհատականացված կրթական ծրագրերի շրջանակում, հատուկ կարիքներ ունեցող սովորողներին աջակցելու նպատակով։

Հունգարիայում 2024-ին երկրով մեկ հանրակրթական դպրոցներում ներդրվեց հեռախոսների կիրառման արգելք։ Դրանից հետո եղան բողոքի ակցիաներ․ կրթության ոլորտի շատ մասնագետներ այդ մեթոդը որակեցին հնացած։

Շվեդիայում բջջային հեռախոսների կիրառումը դպրոցներում թույլատրված են միայն ուսումնական նպատակներով, իսկ մեթոդները պետք է որոշի դպրոցի ղեկավարությունը։ 

 

Աննա Բաբաջանյան