Տարին չորային է, Սևանա լճից 30 մլն խորանարդ մետր ջրառ պետք է կատարվի․ Խուդաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.07.2026 | 14:05
Մխիթար Հայրապետյանը չի ցանկացել մնալ ԲՏԱ նախարար. Ալեն Սիմոնյանի հետ կապված քննարկում կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 13:56
Անկլավների թեմայից չենք կարող հրաժարվել, պետք է հարցին լուծում տանք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 13:50
Այո, սպառնում եմ, աշխատանքից կազատվեն, եթե մեր գործողություններին դեմ դուրս գան. Փաշինյանը` Արարատի ցեմենտի աշխատակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 13:43
ՀԷՑ-ը դատի է տվել 3 լրատվամիջոցի․ ըստ հայցերի՝ ԶԼՄ-ները զրպարտել են ընկերությանը
09.07.2026 | 13:35
Չեմ տեսել, գաղափար չունեմ ինչի մասին եք խոսում. Փաշինյանը` Ծառուկյանին գետնին գցելու կադրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 13:32
Ինչ է կատարվում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում․ պրոռեկտոր Մխիթար Ասլանյանը հրաժարական է տվել
09.07.2026 | 13:27
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Մաշհադ՝ հուղարկավորելու համար
09.07.2026 | 13:22
Գնացի, տեսա` մանկապարտեզում զուգարանակոնքերի վրադիները ջարդուփշուր էին եղած. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 13:17
Սուպերհամակարգիչը կանխատեսել է՝ որ հավաքականները դուրս կգան ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ
09.07.2026 | 13:14
«Ասում են` քաղաքական հետապնդում, հակառակը՝ եղել է քաղաքական չհետապնդում». Փաշինյանը` Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 13:03
Մեկ տարի ունենք. արտահանումը դիվերսիֆիկացնելու, որ մեկ շուկայից կախվածություն չունենանք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 12:55
Հայաստանում փողերի լվացման դեմ պայքարը ԵԽ-ի մշտադիտարկման մարմինը անարդյունավետ է գնահատել, սահմանվել է ուժեղացված հսկողություն. MONEYVAL-ի նոր զեկույցը
09.07.2026 | 12:45
Իրանը հայտնել է վերջին երկու օրերին ԱՄՆ հարվածների հետևանքով 14 զոհի և 78 վիրավորի մասին
09.07.2026 | 12:34
Կիևյան կամուրջը կբացվի օգոստոսի 15-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 12:22
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Բոլորը

Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել Սևանա լճից լրացուցիչ ջրառ կատարելու նպատակով։
Հիմնական զեկուցող ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրեց, որ գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել Սևանա լճից նախատեսված 170 մլն խորանարդ մետրի փոխարեն ջրառն ավելացնել 30 մլն խորանարդ մետրով՝ այսպիսով 200 մլն խորանարդ մետր ջրառ իրականացնել, ինչը հնարավորություն կտա՝ մեղմելու գյուղացիական տնտեսությունների ջրապահանջի դեֆիցիտը։ Ընդդիմադիր պատգամավորները հետաքրքրվեցին՝ ինչու է հիմա նման նախագիծ բերվում և հրատապ կարգով քննարկվում։ Խուդաթյանն էլ պարզաբանեց, որ տարին չորային է, գյուղացիները ոռոգման ջրի խնդրի առաջ են կանգնել և նման հրատապություն է առաջացել։

«Ինչո՞ւ ենք Սևանից ջուր վերցնում, որովհետև Սևանը որոշ հատվածների, մասնավորապես՝ Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի մարզից Էրմիջածնի տարածաշրջանի, Երևանի որոշ հատվածների և Արտաշատ բնակավայրի հարակից հատվածների համար ոռոգման միակ միջոցն է: Դրանով է պայմանավորված Սևանից ջրառը»,- հստակեցրեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան