ՀՀԿ-ի «սաբոտաժի» հետևանքը՝ ըստ քաղաքագետների

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 21-ին կայացած ՏԻՄ ընտրություններն, ինչպես Երևանի ավագանու ընտրություններն էին, անցան ազատ և թափանցիկ, իսկ դա գալիս է փաստելու, որ հեղափոխությունն արդեն տալիս է իր պտուղները։  Այն, որ որոշ տեղերում էլ ՔՊ-ական թեկնածուն չհաղթեց, ևս խոսում է այն մասին, որ իշխանությունները չեն կիրառել  վարչական ռեսուրս կամ ճնշում։ Այս մասին այսօր «ՏԻՄ ընտրությունների ամփոփում. քաղաքական գնահատական» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը։

Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին հաջորդող՝ դեկտեմբերին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին՝ Էդգար Վարդանյանը նշեց, որ այս ընտրություններին հեղափոխական էյֆորիան ևս աշխատելու է, և քաղաքացիների մեծ մասն իր քվեն վստահելու է Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմին։

Քաղաքագետն ընդգծեց, որ այս ընտրություններին խոչընդոտ չի կարող ստեղծել ընտրությունները հին Ընտրական օրենսգրքով անցկացնելու հանգամանքը։

«Ինչ-որ տեղ ռեյտինգայինը կարող է նույնիսկ ծառայել նոր իշխանությանը։ Այսօրվա դրությամբ այդ համակարգը խոչընդոտ չէ հեղափոխության համար, իսկ նախկին իշխանության գնահատականը նոր Ընտրական օրենսգրքին պայմանավորված է նրանով, որ, ընդամենը, ցանկանում են ցույց տալ, որ իրենք խնդիրներ ստեղծող ուժ են և իրենց քաղաքական դաշտից չի կարելի հեռացնել»,- ասաց Վարդանյանը։

Քննարկման մասնակից քաղաքագետ Հակոբ Բադալյանն էլ, անդրադառնալով դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններին, նշեց, որ «Հանրապետական» կուսակցության կողմից դրսևորվող սաբոտաժի դեպքերի արդյունքում ուժեղանում է հեղափոխությունը, ինչը, սակայն, պետք է դեկտեմբերին ավարտվի։

«Ժամանակն է, որ անցնենք պետական զարգացման քաղաքականությանը։ Հանրապետականն իր քայլերով զրկում է մանևրելու հնարավորությունից իր հետ համագործակցող մյուս ուժերին։ Այն, որ այսօր ԲՀԿ-ն է ավելի շատ դժգոհում ՀՀԿ-ի բոյկոտից, քան Նիկոլ Փաշինյանը, ասվածի ապացույցն է, հետևաբար ՀՀԿ-ի մրցակցությունն արդեն ոչ թե իշխանության, այլ համակարգի մյուս սեգմենտների հետ է»,- ասաց  քաղաքագետը։