Բրիտանիան ընդլայնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկը, որում ընդգրկվել է Ադրբեջանի քաղաքացի

Լուրեր

07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
Բոլորը

Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը 30 կետով, գրում է Current time-ը։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիային ի պատասխան պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են երեք ֆիզիկական և 27 իրավաբանական անձինք։ Մասնավորապես, ցանկում ներառված են՝ «Ռուսպոլիմետ» մետալուրգիական ընկերությունը, «Տեխնոդինամիկա» հոլդինգը, Բրյանսկի քիմիական գործարանը, որը կոչվել է ԽՍՀՄ 50-ամյակի պատվին, Սարապուլի ռադիոգործարանը, «Անոզիտ» քիմիական արդյունաբերության ձեռնարկությունը,  կոնդենսատորների արտադրողներ «Ռեկոնդ» և «Էլեկոնդ» ընկերությունները, «Սինվենտ» տեխնիկական համակարգերի ինստիտուտը,  «Հզոր ռադիոտեխնիկայի ռուսական ինստիտուտը»,«Ռեդկինսկի փորձնական գործարանը», «Մեզոն գործարանը», Միտիշչիի գործիքաշինական գործարանը։

Պատժամիջոցների ցանկում են նաև Չինաստանի, Հնդկաստանի, Թուրքիայի և Թաիլանդի այն ընկերությունները, որոնք համագործակցում են Ռուսաստանի հետ։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև առանձին անձանց՝  չինական Shenzhen Blue Hat International Trade ընկերության համասեփականատերներ Ալեքսեյ և Ելենա Մալիցկիները, Ադրբեջանի քաղաքացի Շանլիկ Շյուքուրովը, որը կապված է թուրքական «Mastel Makina» ընկերության հետ։

Սեպտեմբերի սկզբին Լոնդոնը պատժամիջոցներ էր կիրառել ռուսների և ռուսական կազմակերպությունների դեմ, որոնք աջակցում են Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաների արտաքսմանը և փորձում են «գաղափարապես  մշակել» նրանց։

Այդ ժամանակ բրիտանական պատժամիջոցների տակ էին հայտնվել նաև Թաթարստանի փոխվարչապետ Լեյլա Ֆազլեևան, Ախմատ Կադիրովի հիմնադրամը և դրա նախագահ՝ Ռամզան Կադիրովի մայրը՝ Այմանին, Կադիրովի ոստիկանական գնդի հրամանատար Զամիդ Չալաևը, Դաշնային երիտասարդական կենտրոնի ղեկավար Վալերի Մայորովը, Ռուսաստանի կրթության նախարարության երեխաների իրավունքների պաշտպանության պետական ​​քաղաքականության վարչության փոխտնօրեն Անաստասիա Ակկուրատովան, ինչպես նաև ռուսական «Առաջինների շարժում» և «Հաղթանակի կամավորներ» մանկական և հասարակական կազմակերպությունները։

Հուլիսին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ էր սահմանել ռուսական ստվերային նավատորմի 135 տանկերի և ռուսական նավթի փոխադրմամբ զբաղվող երկու ընկերությունների նկատմամբ։

Բացի այդ, պատժամիջոցները տարածվել էին ԱՄԷ-ում գտնվող Litasco Middle East-ի և Intershipping Services-ի վրա։ Litasco Middle East-ը, ենթադրաբար, կապված է ռուսական LUKOIL նավթային ընկերության հետ, մինչդեռ Intershipping Services-ը զբաղվում է Գաբոնի դրոշով նավերով ռուսական նավթի փոխադրմամբ։

Միաժամանակ, Մեծ Բրիտանիան սահմանել էր  ռուս հետախուզության աշխատակիցների դեմ անձնական պատժամիջոցների ամենամեծ փաթեթը՝ 18 լրտեսների և երեք ռազմական հետախուզական ստորաբաժանումների դեմ, որոնք գործողություններ են  իրականացրել երկրում: Պատժամիջոցների տակ հայտնված Գլխավոր հետախուզական վարչության ստորաբաժանումները ներգրավված են  Մարիուպոլի դրամատիկական թատրոնի ռմբակոծության, Յուլիա Սկրիպալի վրա հարձակման, Ուկրաինայի դեմ պատերազմին աջակցելու և Կրեմլի շահերից բխող կիբեռգործողությունների մեջ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի