Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն դատապարտվել է 27 տարվա ազատազրկման՝ պետական ​​հեղաշրջման փորձի համար

Լուրեր

07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
Բոլորը

Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն դատապարտվել է 27 տարի, 3 ամիս ազատազրկման ռազմական հեղաշրջման փորձի մեղադրանքով, գրում է BBC-ն։

Գերագույն դատարանի հինգ դատավորներից բաղկացած կազմը վճռել է, որ նա մեղավոր է 2022 թվականի ընտրություններում իր ձախակողմյան մրցակից Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային պարտվելուց հետո իշխանության պահելու նպատակով դավադրություն ղեկավարելու մեջ։

Դատավորներից չորսը նրան մեղավոր են ճանաչել, իսկ մեկը քվեարկել է արդարացնելու օգտին։ Բոլսոնարոյի փաստաբանները դատավճիռը որակել են «անհեթեթորեն անհամաչափ» և  հայտարարել, որ կներկայացնեն «համապատասխան վերաքննիչ բողոքներ»։

Գերագույն դատարանի կոլեգիան նաև արգելել է նրան առաջադրվել պետական ​​պաշտոններում մինչև 2033 թվականը։

Բոլսոնարոն, որը տնային կալանքի տակ է, անձամբ չի մասնակցել դատավարության եզրափակիչ փուլին։

Սակայն նա անցյալում ասել էր, որ դա նախատեսված էր կանխելու համար 2026 թվականի նախագահական ընտրություններում իր մասնակցությունը, չնայած նրան, որ նրան արդեն արգելվել էր պետական ​​պաշտոններ զբաղեցնել առանձին մեղադրանքներով։

Դատավճռին արձագանքելով՝ Թրամփն ասել է, որ այն «շատ զարմանալի» է համարել և համեմատել է իր սեփական փորձի հետ. «Դա շատ նման է նրան, ինչ նրանք փորձեցին անել ինձ հետ։ Բայց նրանք ընդհանրապես անպատիժ չմնացին»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հայտարարել է, որ Բրազիլիայի Գերագույն դատարանը «անարդարացիորեն որոշում է կայացրել բանտարկել նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյին» և սպառնացել է «համապատասխանաբար արձագանքել այդ կախարդների որսին»։

Բրազիլիայի ԱԳՆ-ն արագ արձագանքել է՝ X-ում գրելով․«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այսօրվա սպառնալիքները, որոնցում նա հարձակվում է բրազիլական իշխանության վրա և անտեսում փաստերն ու առկա համոզիչ ապացույցները, չեն վախեցնի մեր ժողովրդավարությանը»։

70-ամյա Բոլսոնարոն այժմ կանգնած է իր կյանքի մնացած մասն անազատության մեջ անցկացնելու հեռանկարի առջև։Նրա փաստաբանները, ինչպես սպասվում է, կպնդեն, որ նա պետք է տնային կալանքի տակ լինի, այլ ոչ թե բանտարկվի, ինչպես նաև կխնդրեն ավելի մեղմ պատիժ։

Նրանք նաև հայտարարել են, որ կբողոքարկեն նրա դատավճիռը, սակայն իրավաբանները նշում են, որ դա կարող է դժվար լինել, քանի որ սովորաբար հնարավոր է միայն այն դեպքում, եթե հինգ դատավորներից երկուսը քվեարկել են արդարացման օգտին։

Բոլսոնարոն մեղավոր է  ճանաչվել  հինգ մեղադրանքով, որոնք բոլորն էլ կապված են  2022 թվականի ընտրություններում պարտվելուց հետո իշխանությունը պահելու նրա փորձի հետ։ Սակայն մեղադրող կողմը պնդում է, որ նա սկսել է իշխանությունը պահելու դավադրություններ ծրագրել դրանից շատ առաջ՝ զինվորական հրամանատարներին մեղադրելով հեղաշրջման մեջ և անհիմն կասկածներ սերմանելով ընտրական համակարգի վերաբերյալ։

Նրանք նաև ասել են, որ Բոլսոնարոն իմացել է  Լուլայի և նրա փոխնախագահի թեկնածուի, ինչպես նաև Գերագույն դատարանի դատավորի սպանության ծրագրի մասին։

Դատավորները պարզել են որ նա ղեկավարել է դավադրություն և դատապարտել  նաև նրա յոթ համախոհներին, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականների։ Նրանց թվում են երկու նախկին պաշտպանության նախարար, նախկին հետախուզության պետ և նախկին անվտանգության նախարար։

Չնայած դավադրությունը բավարար ռազմական աջակցություն չստացավ այն իրականացնելու համար, այն այնուամենայնիվ գագաթնակետին հասավ Բոլսոնարոյի կողմնակիցների կողմից կառավարական շենքերի վրա գրոհով 2023 թվականի հունվարի 8-ին։ Կարգը արագ վերականգնվել էր, ավելի քան 1500 մարդ՝ ձերբակալվել։

Նախագահող դատավոր Ալեքսանդրե դե Մորաեսի խոսքով, Բրազիլիան մոտ էր ավտորիտարիզմի վերադառնալուն։

«Մենք դանդաղորեն մոռանում ենք, որ Բրազիլիան գրեթե վերադարձել է իր 20-ամյա բռնապետությանը, քանի որ քաղաքական խմբից կազմված հանցավոր կազմակերպությունը չգիտի, թե ինչպես պարտվել ընտրություններում», – ասել նա՝ մեղավոր ճանաչելու համար քվեարկելուց առաջ։

Դատավոր Կարմեն Լուսիան էլ, որը հինգշաբթի օրը մեղավորության վճռորոշ երրորդ ձայնն է տվել, նաև հիշել է Բրազիլիայի վերջին պատմությունը և ռազմական կառավարման տասնամյակները։

Նա հեղաշրջման փորձը համեմատել է «վիրուսի» հետ, որը, եթե չվերահսկվի, կարող է սպանել այն հասարակությունը, որում ​​արմատավորվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի