Կատարը հայտարարում է, որ Նեթանյահուն պետք է «արդարադատության առաջ կանգնի» Դոհայի վրա Իսրայելի հարվածների համար

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Կատարի վարչապետը հայտարարել է, որ Դոհայում ՀԱՄԱՍ-ի վրա Իսրայելի աննախադեպ հարվածը խաթարել է Գազայում պատանդներին փրկելու հույսերը՝ կոչ անելով Իսրայելի առաջնորդ Բենիամին Նեթանյահուին «արդարադատության առաջ կանգնեցնել», գրում է Le Monde-ը։

Հարձակումը, որը տեղի էր ունեցել Իրանի կողմից Կատարում գտնվող ԱՄՆ ավիաբազայի վրա պատասխան հարված հասցնելուց ընդամենը երեք ամիս անց, նաև լուրջ կասկածի տակ է դրել Կատարի միջնորդությամբ Գազայի շուրջ հրադադարի շուրջ բանակցությունները և խաթարել Պարսից ծոցի անվտանգության երաշխիքները՝ առանցքային դաշնակից Վաշինգտոնի կողմից։

«Կարծում եմ, որ Նեթանյահուն երեկ արեց այն, որ նա պարզապես սպանեց այդ պատանդների համար ցանկացած հույս», – CNN-ին ասել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլրահման ալ Թանին։ Նա նշել է, որ Դոհան «վերագնահատում է ամեն ինչ» ապագա հրադադարի բանակցություններին իր մասնակցության և Վաշինգտոնի հետ հաջորդ քայլերի քննարկման շուրջ։

Ի դեպ, նախօրեին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը խոստացել էր, որ Իսրայելը «գործելու է իր թշնամիների դեմ ամենուրեք», մինչդեռ Նեթանյահուն կոչ էր արել Կատարին վտարել ՀԱՄԱՍ-ի  պաշտոնյաներին կամ պատասխանատվության ենթարկել նրանց, «քանի որ եթե դուք դա չանեք, մենք կանենք դա»։

Կատարը 2012 թվականից ի վեր հյուրընկալել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոն և Գազայի բանակցություններում գլխավոր միջնորդն է՝ Եգիպտոսի և Միացյալ Նահանգների հետ միասին։

Սպիտակ տունը հայտարարել է,  որ Թրամփը համաձայն չէ Իսրայելի կողմից ռազմական գործողություններ ձեռնարկելու որոշման հետ։ Թրամփը նշել էր, որ իրեն նախապես չեն տեղեկացրել, և երբ լսել է, խնդրել է իր դեսպան Սթիվ Ուիթկոֆին անմիջապես զգուշացնել Կատարին, սակայն հարձակումն արդեն սկսվել էր։

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը փորձել է  արդարացնել որոշումը՝ իսրայելական ռադիոկայանին ասելով. «Դա հարձակում չէր Կատարի վրա, դա հարձակում էր ՀԱՄԱՍ-ի վրա»։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ զինված խմբավորումը հայտարարել է, որ երեքշաբթի օրը Կատարում տեղի ունեցած հարվածների ժամանակ վեց մարդ է զոհվել, սակայն իրենց ավագ առաջնորդները ողջ են մնացել։ ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի անդամ Հոսամ Բադրանն ասել է, որ Իսրայելը «իրական վտանգ է ներկայացնում տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։ Այն բաց պատերազմի մեջ է բոլորի հետ, ոչ միայն պաղեստինյան ժողովրդի»։

Կատարում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումը միջազգային դատապարտման է արժանացել։ Թրամփը հայտարարել է, որ ինքը նախապես չի տեղեկացվել Իսրայելի հարվածների մասին և «ոգևորված չէ ամբողջ իրավիճակով»։

Կանադան հայտարարել է, որ Դոհայի հարվածներից հետո վերանայում է իր հարաբերությունները Իսրայելի հետ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իսրայելի կողմից Կատարի վրա հարվածները՝ դրանք անվանելով Դոհայի ինքնիշխանության «կոպիտ խախտում»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Դոհայի վրա Իսրայելի օդային հարվածները անընդունելի են՝ անկախ դրանց պատճառաբանությունից և որ «չպետք է թույլ տալ, որ պատերազմը տարածվի տարածաշրջանում»։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ հարձակումը խախտում է Կատարի ինքնիշխանությունը և վտանգում է «հետագա սրացումը» անկայուն տարածաշրջանում: «Ես դատապարտում եմ Իսրայելի կողմից Դոհայի վրա հարվածները։ Առաջնահերթությունը պետք է լինի անհապաղ հրադադարը, պատանդների ազատ արձակումը և Գազա օգնության հսկայական աճը», – գրել է նա X-ում:

Հորդանանը և Միացյալ Արաբական Էմիրությունները նույնպես դատապարտել են  հարձակումը, իսկ Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին այն անվանել է «իսրայելական դաժան ագրեսիայի շարունակություն, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը»: ԱՄԷ արտաքին գործերի նախարար շեյխ Աբդուլլահ բին Զայեդը X-ում գրել է, որ իր երկիրը «լիակատար համերաշխություն է հայտնում սիրելի Կատարին»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի