Բացահայտվել են պարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից իրենց վստահված տրանսպորտային միջոցների հափշտակության դեպքեր

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պարեկային ծառայության պաշտոնատար անձինք, գործելով խմբի կազմում, 2024-2025 թթ․ ընթացքում վաճառել են քաղաքացուն պատկանող տրանսպորտային միջոցի պահեստամասերը։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոնատար անձինք, գործելով խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 2024-2025 թվականների ընթացքում վաճառել են քաղաքացուն պատկանող տրանսպորտային միջոցի՝ ընդհանուր 350.000 ՀՀ դրամ արժողությամբ պահեստամասերը՝ այդ կերպ հափշտակելով իրենց վստահված գույքը։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի համապատասխան ստորաբաժանման պետը, մի շարք անձանց օժանդակությամբ, 2024 թվականի դեկտեմբերին 1.600.000 ՀՀ դրամով վաճառել է քաղաքացուն պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան և գոյացած հասույթը ներառել իր գույքային ֆոնդում: Այդ կերպ հիշյալ պաշտոնատար անձը, իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, դիտավորությամբ հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը։

Բացի այդ, նույն պաշտոնյան 2025 թվականին 70․000 ՀՀ դրամով նախապատրաստվել է վաճառել իրեն վստահված՝ մեկ այլ անձին պատկանող 2.500.000 ՀՀ դրամ արժողությամբ մոպեդը, սակայն այն չի հանձնել գնորդին, ուստի իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը չի իրագործվել։

Վերը նշված պաշտոնատար անձը տարբեր ժամանակահատվածներում վաճառել է նաև մի շարք այլ քաղաքացիներին պատկանող տրանսպորտային միջոցները և գոյացած հասույթը ներառել իր գույքային ֆոնդում՝ այդ կերպ դիտավորությամբ հափշտակելով իրեն վստահված գույքը:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 44-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (երկու դրվագ), 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև նրանց օժանդակած երկու անձանց: Պարեկային ծառայության համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնը զբաղեցրած անձի ու ևս մեկ  մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»: