Լուկաշենկոն Մինսկում հանդիպել է Թրամփի ներկայացուցչին․ ազատ է արձակվել 52 քաղբանտարկյալ

Լուրեր

07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  ներկայացուցիչ Ջոն Քոուլի հետ։ Հանդիպման տեսանյութը հրապարակվել է Լուկաշենկոյի մամուլի ծառայության «Пул Первого»  տելեգրամ ալիքը, գրում է Meduza-ն։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Բելառուսում քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը։ Լուկաշենկոն առաջարկել է «գլոբալ գործարք»։

«Վերջերս Թրամփին լսելով՝ ես հասկացա, ձեր առաջարկով, որ նա, ամենայն հավանականությամբ, շատ մտահոգված է, ինչպես ինքն ասաց, պատանդների կամ այլ հարցերի համար… Քաղբանտարկյալների և այլ բաների… Ես դեմ չեմ դրան։ Եկեք քննարկենք այս թեման որպես  գլոբալ», – ասել է Լուկաշենկոն՝ հավելելով․

«Ես ձեզ կհայտնեմ իմ դիրքորոշումը։ Բելառուսում բոլորրի հայտնի է։ Մենք բացարձակապես կողմ չենք, որ այս մարդիկ լինեն ուղղիչ գաղութներում։ Ավելին, նրանք չեն դատապարտվել քաղաքականության համար։ Մենք նման հոդվածներ չունենք Քրեական օրենսգրքում։ Եթե Դոնալդը հետաքրքրված է, մենք կարող ենք նրան ներկայացնել յուրաքանչյուր մարդու հանցանքների և հանցագործությունների էությունը։ Եթե Դոնալդը պնդում է, որ պատրաստ է այս բոլոր ազատ արձակված մարդկանց իր մոտ վերցնել, Աստված ձեզ հետ, եկեք փորձենք մշակել գլոբալ գործարք։ Ինչպես պարոն Թրամփը սիրում է ասել՝ մեծ գործարք։ Ահա թե ինչպես է նա դա անվանում։ Հետևաբար, ես անկեղծորեն ասում եմ, որ մենք այստեղ ոչինչ չենք թաքցնում»։

Միաժամանակ, Վիլնյուսում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ Բելառուսում ազատ են արձակվել տարբեր ազգությունների 52 քաղբանտարկյալ, որոնք այժմ ճանապարհին են դեպի Լիտվա: Բելառուսական լրատվամիջոցների տվյալներով՝ ազատ արձակվածների թվում են քաղաքական գործիչ Նիկոլայ Ստատկևիչը, փիլիսոփա Վլադիմիր Մացկևիչը և Լիտվայի քաղաքացի Ալենա Ռոմանաուսկիենեն։

Քաղբանտարկյալների ազատ արձակումը հաստատել է նաև Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։

«Այսօր 52 բանտարկյալ Բելառուսից անվտանգ կերպով հատել է  Լիտվայի սահմանը՝ հետևում  թողնելով փշալարերը, մշտական ​​վախը։ Նրանց թվում, ինչը հատկապես կարևոր է ինձ համար, կան 6 լիտվացիներ։ Ես խորապես շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփին», – գրել է նա X-ի միկրոբլոգում։

«Այնուամենայնիվ, ավելի քան 1000 քաղբանտարկյալ դեռևս մնում են բելառուսական բանտերում, և մենք չենք կարող կանգ առնել, մինչև նրանք ազատ չարձակվեն», – նշել է Լիտվայի նախագահը։

Քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը քննարկելուց բացի՝ Ջոն Քոուլը Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն վերացնում է «Բելավիա» ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցները և քննարկում է նաև իր դեսպանատունը Մինսկ վերադարձնելու հարցը:

Հունիսի 21-ին Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել էր ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգին։ Նույն օրը հայտարարվել էր 14 քաղբանտարկյալի  ազատ արձակման մասին։ Նրանց թվում էր նաև ընդդիմադիր Սերգեյ Տիխանովսկին՝ Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի ամուսինը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի