Քոչարյանի և Սարգսյանի այսօրվա տարաձայնությունը չի խանգարի, որ 2026-ին կոալիցիա կազմեն՝ Փաշինյանի վերարտադրվելը թույլ չտալու․ Վիգեն Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 19:39
Ռուսաստանը բենզինի արտահանման արգելքը երկարաձգել է մինչև 2027 թվականի հունվարի վերջը
30.07.2026 | 19:28
Թուրքիայում անտառային հրդեհները շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 19:15
Քաղաքապետարանը վաղը կբացի Ծառուկյանի «Մուլտի Վելնես»-ը․ 4 օր է՝ մաքրման աշխատանքներ են կատարվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 19:00
Պուտինի ասածը ՀՀ ինքնիշխանության բացակայության մասին է․ ո՞նց կարող է այլ երկրի ղեկավար մտածել՝ ՀՀ-ում հանրաքվե պիտի լինի․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 18:53
«Ասացին՝ վարորդական իրավունք Արցախում եք ստացել»․ քաղաքացին պնդում է՝ վերականգնման նոր կարգավորումից չի կարողանում օգտվել
30.07.2026 | 18:42
Ռուսական թևավոր հրթիռը խախտել է ՆԱՏՕ-ի օդային տարածքը․ Սիբիհան Լեհաստանում իրավիճակի մասին
30.07.2026 | 18:26
Նոր կենսաչափական անձնագրերի համակարգը կգործարկվի 2026 թվականի աշնանը
30.07.2026 | 18:18
Հանրային ենթակառուցվածքների տվյալները նախատեսվում է ինտեգրել ազգային գեոպորտալին
30.07.2026 | 18:12
Վինիսիուսը «Ռեալից» 80 միլիոն եվրո բոնուս է պահանջում նոր պայմանագիր կնքելու համար
30.07.2026 | 18:10
Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
30.07.2026 | 18:02
4 մլն դրամ` երաշխիքի մեջ գտնվող Volvo-ների վերանորոգման համար
30.07.2026 | 17:55
Երևանում ավտոբուս ու տրոլեյբուս են բախվել ․ 5 մարդ դիմել է բուժօգնության
30.07.2026 | 17:50
Ինչպե՞ս են փոխվել ծաղկի, ծիրանի և այլ ապրանքների գները ՌԴ սահմանափակումներից հետո
30.07.2026 | 17:41
Օդեսայի ափերի մոտ ադրբեջանցիներով ևս մեկ նավ է հարձակման ենթարկվել
30.07.2026 | 17:32
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
Բոլորը

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները չեն վստահում միմյանց, ինչը Փաշինյանի իմփիչմենթի գործընթացը չսկսելու հիմնական պատճառն է․ «Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը չեն վստահում իրար, փոխհրաձգություններ են լինում։ Ահա թե ինչու Փաշինյանի իմփիչմենթը չսկսվեց։ Դա հնարավոր է իրականացնել, եթե գոնե նվազագույն չափով իրար վստահեն։ Քոչարյանն ասում է՝ նախընտրում է մենակ առաջ շարժվել։ Սերժ Սարգսյանի հետ մրցակից են։ Եթե իմփիչմեթը տապալվի, նրանք կուզենան, որ մեղադրանք չհնչի իրենց հասցեին։ Հեշտ կլիներ գնալ իմփիչմենթի, որ եթե տապալում լինի, մեղադրանքները չընկնեին իրենց վրա։ Հայաստան դաշինքին կարող էին մեղադրել տապալման համար»։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ անվստահության հիմնական կռվախնձորը 2018-ի հեղափոխությունն է․ «Քոչարյանի մերձավորներն ասում են՝ Սերժ Սարգսյանն է Փաշինյանին բերել իշխանության։ Այդ պատճառով էլ չի ձևավորվել փոխադարձ վստահություն»։

Միաժամանակ Հակոբյանը չի բացառել հետընտրական համագործակցությունը՝ երկրորդ և երրորդ նախագահների անհամաձայնությամբ հանդերձ․ «Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի տարաձայնությունները չեն խանգարի, որ կոալիցիա կազմեն՝ Փաշինյանի վերարտադրությունը թույլ չտալու համար։ Իրավիճակը կստիպի լուրջ տարաձայնություններ ունեցող այս մարդկանց գնալ ընդհանուր քայլերի։ Եթե գործը հասնի նրան, որ ընդդիմության բոլոր ուժերը միանան, ապա Փաշինյանը չի վերարտադրվի»։

Ըստ նրա՝ Փաշինյանի իշխանության պահպանման պատճառներից մեկը հենց ընդդիմության բացթողումն է՝ միտումնավոր, թե ունակությունների պատճառով՝ ինքը չգիտի․ «Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա իշխանության է, քանի որ ընդդիմությունը խաղաղության մենաշնորհը տվել է նրան։ Չգիտեմ՝ միտումնավոր, թե սեփական ունակությունների պատճառով, բայց արժանապատիվ խաղաղության բացվածքը չկա»։

Հակոբյանը շեշտել է՝ ընդդիմությունը սեփական նարատիվների խմբագրման կարիք ունի՝ եթե լուրջ հավակնություն ունի 2026-ի հետ կապված․ «Ժողովրդին ասել՝ պատերազմ ենք ուզում, նշանակում է ինքնասպանություն։ Եթե ընդդիմությունը ուզում է իշխանափոխություն, պետք է խաղաղության այլընտրանքային ծրագիր ներկայացնի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան