Փաշինյանը Կրեմլին մեղադրեց, որ քայքայում է խաղաղությունը․ ՌԴ-ն է ՀՀ-Ադրբեջան կոնֆլիկտի շահառուն, հիմա զրկվում է լծակից․ Միքայել Զոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 17:41
Օդեսայի ափերի մոտ ադրբեջանցիներով ևս մեկ նավ է հարձակման ենթարկվել
30.07.2026 | 17:32
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
30.07.2026 | 17:30
Դատախազությունն ընթացք է տվել Փաշինյանի հայտարարությանը․ Դրմեյանը պնդում է՝ իր դեմ գործընթացը քաղաքական է
30.07.2026 | 17:23
Ջանես Նազարյանն ու Բաքվում մեդալ նվաճած մյուս հայ ըմբիշները վերադարձել են հայրենիք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 17:16
«Հրաժարվում եմ աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր»․ տնից հեռացած 14-ամյա Վահեին գտել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 17:12
ՌԴ-ում Պավել Դուրովը ներառվել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում
30.07.2026 | 17:09
Իրանը հայտնել է ԱՄՆ հարվածներից ԻՀՊԿ-ի 3 անդամների զոհվելու և Հորդանանում երեք F-35 ոչնչացնելու մասին
30.07.2026 | 17:00
Օգոստոսի 8-ի տարեդարձն է, ինչի՞ ֆիլմ չենք նկարում. խնդիր եմ դնում, որ դա անեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 16:54
Դատախազությունն ընթացք է տվել Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը
30.07.2026 | 16:42
Ուկրաինական ԱԹՍ-ները մեկ օրվա ընթացքում Wildberries-ի երրորդ պահեստի վրա են հարձակվել
30.07.2026 | 16:33
ՌԴ-ում «Արբատ»-ի հիմնադիր Արմեն Սարգսյանի մահվան գործով Վարաժ Մանուկյանը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման
30.07.2026 | 16:25
ԵՄ-ն ՀՀ-ից կպահանջի՞ ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ մտցնել․ Եվրահանձնաժողովի խոսնակի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 16:20
ՖԻԲԱ-ի նախագահը շնորհավորել է ՀԲՖ նորընտիր ղեկավարությանը
30.07.2026 | 16:17
Տեխնիկական խոտանից օգտվելով՝ հաշվեհամարից հափշտակվել է ավելի քան 10.9 մլն դրամ․ գործն ուղարկվել է դատախազին
30.07.2026 | 16:06
«Կարող ա պարզվի ՀՀ-ի տղաների X տոկոսը Ճուտո ա». Փաշինյանը` քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կան ուժեր թե՛ Հայաստանի ներսում, թե՛ դրսում, որոնք ցանկանում են «քայքայել և վիժեցնել օգոստոսի 8-ից հաստատված խաղաղությունը»։ Նրա խոսքով՝ խաղաղությունը պետք է զարգանա դեպի ինստիտուցիոնալ ուժեղացում, ոչ թե՝ ոչնչացում։

Factor TV-ի հետ հարցազրույցում քաղաքագետ Միքայել Զոլյանը պնդում է, որ Փաշինյանը նախևառաջ Կրեմլին է նկատի ունեցել․ «ՌԴ-ն երկար տարիներ կառավարում է կոնֆլիկտով․ եթե խաղաղություն հաստատվի, Մոսկվան զրկվում է լծակներից։ Այստեղից էլ բխում է Ռուսաստանի շահագրգռվածությունը՝ քայքայել խաղաղությունը»,- նշեց նա։
Զոլյանը հիշեցրեց նաև Ղարաբաղյան պատերազմի պատճառներն ու հետևանքները․
«Պատերազմը մեր ընտրությունն էր, բայց պարտությունը՝ անխուսափելի։ Դիսբալանս կար ուժերի միջև, և ՌԴ-ի դիրքորոշումը թեքում էր կշեռքը մեր դեմ»,- ասաց նա։
Քաղաքագետը համոզված է՝ պատերազմից հետո ԱՄՆ-ում ձեռք բերված  համաձայնությունը Հայաստանի համար հնարավոր տարբերակներից արժանապատիվ տարբերակն էր։ «Սա կապիտուլյացիա չէ։ Սա այն մաքսիմալ արժանապատիվ խաղաղությունն է, որը հնարավոր էր ռազմական պարտությունից հետո»,- ընդգծեց Զոլյանը։
Ընդդիմության այն պնդումներին, թե իշխանությունը «հող է հանձնել», Զոլյանը հակադարձում է․ «Փաշինյանը հողերը չի հանձնել։ Պատերազմ տեղի ունեցավ, և ՀՀ-ն արեց ամեն ինչ տարածքները պահելու համար։ Բայց ընդդիմությունը շարունակում է մեղադրել հող հանձնելու մեջ»։
Նրա կարծիքով՝ ընդդիմադիր դաշտում արդեն ձախողված են մի շարք խաղադրույքներ, և դա իր ազդեցությունը կունենա 2026-ի ընտրությունների արդյունքների վրա․ «Նրանք համոզված էին, որ Ադրբեջանը նորից կհարձակվի, Թուրքիան կդառնա ավելի ագրեսիվ։ Բայց տեսանք՝ դա տեղի չունեցավ։ Այսօր էլ խոսում են, թե Սյունիքը կամ Երևանը հանձնվում են։ Իրականում ոչինչ չի հանձնվում, ուստի 2026-ին նրանք քիչ ձայն կհավաքեն»,- ասաց Զոլյանը։
Քաղաքագետը նաև ընդգծեց․ «Պատերազմի վտանգը մեծանում է, եթե չընդունես օգոստոսի 8-ի համաձայնագիրը։ Ընդդիմությունը շարունակում է մնալ պատերազմի տրամաբանության մեջ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան