Ուկրաինան հարվածել է ռուսական նավի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 13:59
«Ռոսսելխոզնադզորը» հիմա էլ խնդիրներ է տեսնում Հայաստանից մրգերի և բանջարեղենի մատակարարման հետ կապված
22.05.2026 | 13:52
«Տաշիրը դափոնով կուդա»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 13:48
Ինչպես ԱԱԾ-ականների ուղեկցությամբ Անդրանիկ Թևանյանը եկավ իր բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 13:42
Քաջարան-Մեղրի ճանապարհին բեռնատարը բախվել է ժայռին․ վարորդին դուրս են բերել փրկարարները
22.05.2026 | 13:32
Իշխանության պրոպագանդան է, թե բոլորը Փաշինյանի մահն են ուզում. Կարապետյանցը՝ հայտնի տեսանյութի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 13:24
Էրդողանի հրամանագրով Ստամբուլի հայտնի համալսարաններից մեկը փակվել է
22.05.2026 | 13:21
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը
22.05.2026 | 13:16
Սամվել Կարապետյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
22.05.2026 | 13:11
Հայաստանում գործարկման համար առանձնացվել են փոքր մոդուլային ռեակտորների ամերիկյան 4 առավել նպատակահարմար տեխնոլոգիաները․ ԱՄՆ դեսպանատուն
22.05.2026 | 13:08
Հոնդուրասում երկու զինված հարձակումների հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել
22.05.2026 | 12:57
Արթուր Օսիպյանը հացադուլավորների համար նախատեսված խցում չէ․ ՔԿԾ-ն պարզաբանում է՝ հացադուլ հայտարարելու մասին դիմում չեն ստացել
22.05.2026 | 12:48
Ինքնահռչակ Լուգանսկի իշխանությունները հայտարարել են քոլեջի վրա հարձակման մասին
22.05.2026 | 12:37
Արման Թաթոյանի ասուլիսը
22.05.2026 | 12:34
Ցույց ենք տալիս, թե որն ա իրական բոչկա գլորելը. «Բոլորին դեմ եմ»-ի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 12:25
Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մարզադահլիճ է բացել ԱՄՆ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 10-ին ուկրաինական հատուկ նշանակության ուժերը գործողություն են իրականացրել, որի ընթացքում Նովոռոսիյսկի ափերի մոտ հարձակվել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի MPSV07 նախագծի թանկարժեք նավի վրա։ Այն բազմաֆունկցիոնալ վթարափրկարարական նավ է, որը շահագործման է հանձնվել 2015 թվականին, գրում է The Insider-ը։

Դրա արժեքը մոտավորապես 60 միլիոն դոլար է, Ռուսաստանը նման չորս նավ ունի։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ՊՆ  գլխավոր հետախուզական վարչությունը։ Ամենայն հավանականությամբ, խոսքը «Փրկարար Դեմիդովի» մասին է, գրում է The Insider-ը։

Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության տվյալներով՝ հարվածը հասցվել է ուկրաինական մարտական ​​անօդաչու թռչող սարքի միջոցով, դատելով տեսանյութից՝ FPV անօդաչու թռչող սարքի։ Այն հարվածել է կառավարման կամրջին, որտեղ գտնվում են նավիգացիոն և կապի սարքավորումները։ Հարձակման արդյունքում ոչնչացվել է ռադիոէլեկտրոնային հետախուզության սարքավորումը, նավը լրջորեն վնասվել է և այժմ կարիք ունի վերանորոգման։

Հարձակման պահին ռուսական նավը կատարել է ռադիոէլեկտրոնային հետախուզություն և պարեկել Նովոռոսիյսկի ծոցի մատույցներում, որտեղ, ըստ ուկրաինական հետախուզության, ՌԴ-ն կենտրոնացրել է Սևծովյան նավատորմի մնացորդները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի