Սևանից ջրառի վիճահարույց նախագծի վերաբերյալ ԲՆ դիրքորոշումը չի փոխվել. Բնապահպանության նախարար

Լուրեր

10.04.2026 | 21:44
Ովքեր են Ծառուկյանի ցուցակում և ինչ քաղաքական անցյալ ունեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 21:28
Ադրբեջանն ու Չինաստանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
10.04.2026 | 21:15
Ինչ իրավիճակ է Լիբանանի հայ համայնքում. հրադադարը չի հասել Բեյրութ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 21:00
Կալուգացի օլիգարխի զարմիկը երբ ասում է երաշխավոր՝ նկատի ունի տեր․ իսկ իրենց տերը հայտնի է՝ ով է․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 20:46
Խուզարկություններ Երևանում․ հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութեր, 4 անձ ձերբակալվել է. ՆԳՆ
10.04.2026 | 20:32
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար երկու պայմանի մասին
10.04.2026 | 20:20
Դատարանի որոշմամբ Գարեգին Բ-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան
10.04.2026 | 20:10
Շահավետ առաջարկներ՝ գործարարներին, աննախադեպ նորարարություններ․ LEASING EXPO-ն 4-րդ անգամ բացեց իր դռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 20:00
Գագիկ Ծառուկյանն օլիգարխ չի դառնա ընտրություններում հաղթելու դեպքում․ Սուրեն Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 19:42
«Հուշանվեր» թղթադրամներով խարդախություն Շենգավիթում․ ոստիկանների բացահայտումները. ՆԳՆ
10.04.2026 | 19:27
Պուտինի վարկանիշը ՌԴ-ում ամենացածրն է 2022 թվականի փետրվարից ի վեր
10.04.2026 | 19:13
Մադրիդ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց քառորդ եզրափակիչում
10.04.2026 | 19:00
ՀՀԿ-ն ընդդիմության միավորման կոչ է անում, մասնակցեք ընտրությանը, որ նիկոլիզմը գնա. չառաջադրվելը չմասնակցել չէ․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 18:49
Գազամատակարարման դադարեցում՝ Արդվի, Մղարթ և Արևածագ բնակավայրերում
10.04.2026 | 18:37
18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը փոխելու միջնորդությունը դատախազը մերժել է
Բոլորը

Այսօր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի մեկնարկը տրվեց։ Այս ծրագիրը միտված է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արտադրողականության, արդյունավետության և որակի բարելավման նպաստմանը։

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախարարությունը կարողացել է կողմնորոշիչ ցուցանիշներ արձանագրել, թե որքան է կազմել Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրավազանի օգտագործումը և ինչ ուղղություններով:

«Այս փաստերի հիման վրա վարչապետի կողմից հանձնարարված ծրագիր ունենք, թե ինչպես և ինչ գործողություններ իրականացնենք, որպեսզի ստորգետնյա ջրային ավազանի արդյունահանման ծավալը համապատասխանի վերականգնվող պաշարներին»,- նկատեց Արծվիկ Մինասյանը։

Նախարարի խոսքով՝ ձկնաբուծության ոլորտում օգտագործվող ստորերկրյա ջրերն այդ ցուցանիշներով կազմում են շուրջ 810 միլիոն խորանարդ մետր: «Մեր գլխավոր խնդիրներից մեկն էլ այն է, որ սա առնվազն կիսով չափ նվազեցվի և բարձրացվի ջրի օգտագործման արդյունավետությունը, ջրի երկրորդական օգտագործման համակարգը ներդնենք, որի դեպքում կկարողանանք արձանագրել, որ ջուրը մինչև վերջնական սպառումը կարող է միջանկյալ օգտագործման շրջանակում ստեղծել ավելի մեծ արժեք։ Ներկայումս քննարկվում է այն, թե ինչպես անել, որ ձկնարդյունաբերության համար օգտագործվող ջուրը մղվի ոռոգման համակարգեր կամ օգտագործվի կենցաղային նպատակներով»,-մանրամասնեց Մինասյանը։

Factor.am-ի դիտարկմանը, որ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետության համար վերջին տարիներին ահռելի վարկային միջոցներ են ներգրավվել, ի՞նչ է անելու նախարարությունը, որ այս ծրագիրն արդյունավետ լինի, նախարարն ասաց․ «Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի այն, որ այնպիսի փոփոխություններ անենք, որը թույլ կտա մի կողմից ջրերի ամբարման, մյուս կողմից դրա արդյունավետ օգտագործման համար համակարգեր ձևավորելուն։ Մենք ձգտելու ենք նաև, որ հիմնական ռեֆորմներն իրականացնենք դրամաշնորհների հաշվին»։

Նախարարի խոսքով՝ արտաքին պարտք-բնություն ծրագիրը կյանքի է կոչվելու: «Ինչը նշանակում է առաջիկայում կարող ենք արտաքին պարտքի զգալի հատվածն ուղղել հենց այս համակարգերի զարգացմանը՝ առանց լրացուցիչ վարկային պարտավորությունների ստանձնման»,- նշեց նա։

Մեր հիշեցմանը, որ Սևանից լրացուցիչ 100 միլիոն խորանարդ մետր ջրառի վիճահարույց նախագծին Բնապահպանության նախարարությունն ի սկզբանե բացասական եզրակացություն էր տվել, ինչո՞ւ հետագայում նախարարի դիրքորոշումը փոխվեց, Արծվիկ Մինասյանն ասաց․ «Նախ ասեմ, որ որպես Բնապահպանության նախարարություն մենք չէինք կարող Սևանի ջրառի վերաբերյալ չարձանագրել, որ այն կարող է բացասական ազդեցություն ունենալ, սա եղել է, կա ու լինելու է։ Այլ բան է, որ խոսում ենք օրենքի ընդունման վերաբերյալ կարծիքի մասին,որովհետև ըստ օրենքի թույլատրվում է, որ կարող է ջրառ իրականացվել, բայց դրա համար պատշաճ հիմնավորում է պետք։ Մեր դիրքորոշումը չի փոխվել»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 

Սեդա Ղուկասյան