275 մլն դրամ` ԱԺ-ին. հայտնի է` ինչ նպատակով են ծախսվելու միլիոնները

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ներկայացուցչական ծախսերի կատարման համար ՀՀ Ազգային Ժողովին կառավարության որոշմամբ 275 մլն դրամ կհատկացվի։ Այս գումարը նախատեսված է մինչ այս պահը անցկացված միջոցառումների և մինչև տարեվերջ կայանալիք միջոցառումների համար։

Մասնավորապես, 134 մլն դրամ է արժեցել Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչների, ինչպես նաև՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության ընդունելությունը և համապատասխան բիզնես ֆորումը։

Բացի այս սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսվում է Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի անցկացում, որի համար անհրաժեշտ է 20 մլն դրամ։ Այս պահին ԱԺ-ի բյուջեում 4 մլն 100 հազար դրամ է մնացել` ներկայացուցչական ծախսերի համար։

 

Այժմ առաջարկվում է «ՀՀ Ազգային ժողովի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման և «Վարչական սարքավորումներ» հոդվածի ժամանակավոր ազատ ֆինանսական միջոցներից՝ 160 մլն դրամի չափով հատկացնել ներկայացուցչական ծախսերի համար, որից 20 մլն դրամը ուղղել վեհաժողովի անցկացման համար անհրաժեշտ ծախսերի կատարմանը, իսկ 140 մլն դրամը՝ մինչև տարեվերջ նախատեսված այլ ներկայացուցչական ծախսերի իրականացմանը։