Փաշինյանը՝ Ալիևի կողմից «միջանցք» ձևակերպումն օգտագործելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«ՀՀ տարածքում չի կարող լինել «Զանգեզուրի միջանցք»,- այս մասին ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ հերթական անգամ պնդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում ցույց տալով եռակողմ հռչակագրի տեքստը, որ այնտեղ նման տերմինաբանությամբ գրված որևէ ձևակերպում չկա։

«Այդ անունն Ադրբեջանում օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով այնքան «պոպուլյար» է դարձել, որ ես չեմ կարող բացառել, որ Ադրբեջանը կարող է իր տարածքով անցնող որևէ փորձագետի, այդ թվում ՝ այն ենթակառուցվածքը, որը կարող է միանալ, օրինակ, «Թրամփի ուղուն», անվանել ցանկացած անունով և ցանկացած մարդու անունով։ Բայց դա Հայաստանի ինքնիշխան տարածքի ու Հայաստանի օրակարգի հետ որևէ կապ չունի։ Եթե նույնիսկ երդվեն, որ Հայաստանի հետ կապ ունի, չհավատաք»,- այսպես արձագանքեց Փաշինյանն այն հարցին, որ Ադրբեջանում շարունակում են օգտագործել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տերմինը։

Ավելի վաղ Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահը հայտարարել էր, որ «Թրամփի ուղին» պետք է կրի Իլհամ Ալիևի անունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան