Զանգվածային հարված Ուկրաինային․ ՌԴ-ն 415 ԱԹՍ և 43 հրթիռ է արձակել

Լուրեր

07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
Բոլորը

Ռուսական բանակը սեպտեմբերի 10-ի գիշերը Ուկրաինայի ուղղությամբ 415 անօդաչու թռչող սարք և 43 հրթիռ է արձակել, այդ թվում՝ «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, գրում է Current time-ը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուս զինվորականները հարվածել են Խմելնիցկիի մարզի Վոլոչիսկում կարի արտադրամասին։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։

«Սա այսօրվա ռուսական զանգվածային հարվածի վայրերից միայն մեկն է. մոտ 415 տարբեր տեսակի ԱԹՍ և ավելի քան 40 թևավոր և բալիստիկ հրթիռ։ Մեր 15 շրջանները ենթարկվել են հարձակման։ Ցավոք, Ժիտոմիրի շրջանում մեկ մարդ է զոհվել», – նշել է նա։

Ժիտոմիրի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Բունեչկոն հայտնել է, որ նաև մեկ վիրավոր կա, վնասվել են մի քանի քաղաքացիական ձեռնարկություններ և մասնավոր տներ: Հարձակման հետևանքները վերացվում են:

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով՝ Վիննիցայում քաղաքացիական և արդյունաբերական ենթակառուցվածքների վրա ռուսական հարվածի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։ Ավելի քան 20 բնակելի շենքերում կոտրվել են պատուհանները և վնասվել տանիքներ։

Վոլինի մարզի Լուցկի շրջանում  ​​արտակարգ իրավիճակների պետական  ծառայության փրկարարները մարել են ռուսական հարձակումից  հետո ձեռնարկությունում բռնկված խոշոր հրդեհը։

«Փրկարարների ժամանման պահին  հրդեհի մակերեսը կազմել է 1000 քառակուսի մետր։ Հրշեջները աշխատել են մի քանի ժամ։ Հրդեհը հաջողվել է մարվել  առավոտյան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի