Բաքվի դատարանում ներկայացվել են 1988-1990 թթ-ի փաստաթղթեր, հիշատակումներ կան նաև Ռոբերտ Քոչարյանի մասին

Լուրեր

04.11.2026 | 10:26
Դեմոկրատները հաղթում են Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրություններում՝ վերահսկողություն ստանալով ԱՄՆ Կոնգրեսում
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
Բոլորը

Արցախի ղեկավարների, պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստն է կայացել Բաքվի զինվորական դատարանում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ նիստին մասնակցել են հայ գերիները, նրանց պաշտպանները, «տուժողերի» մի մասը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև՝ պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազները։

Դատավարությունը շարունակվել է փաստաթղթերի ուսումնասիրությամբ։ Նշվել է, որ հայտարարված փաստաթղթերը կքննարկվեն դրվագ առ դրվագ։ Ներկայացված փաստաթղթերից մեկը ադրբեջանցիներին պատկանող պետական ​​գրանցման համարանիշով ԳԱԶ-21 մեքենայի 1988 թվականի փետրվարի 22-ին իբր հնչած կրակոցների մասին փաստաթուղթն է եղել։ Նշվում է, որ այդ պահին մեքենայում են եղել  Լ.Ֆ. Մամեդովը, Ա.Մ. Աբդուլլաևը, Ա.Մ. Խուդիևը, Շ.Բ. Սալմանովան և նրա անչափահաս երեխան։ Փաստաթղթերը վերաբերվել են «Արմեն Սարգսյանի կողմից հրազեն և պայթուցիկ սարքեր պահելու, Արթուր Սաիյանի կողմից պայթուցիկ նյութեր ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև՝ Շուշի և Ստեփանակերտ քաղաքներում զանգվածային անկարգությունների փաստերին»։

Իր ցուցմունքում , այսպես կոչված, «տուժող» Զենֆիրա Աբբասովան հայտնել է, որ ինքը իր երկու որդիների հետ ապրել է Ստեփանակերտ քաղաքում: 1988 թվականին նրանք իբրև թե ամեն օր սպառնալիքների են ենթարկվել հայերի կողմից: Նրանց վախեցրել են «Կորչի՛ Ադրբեջանը, կեցցե՛ հայ ժողովուրդը» բացականչություններով, «սպառնացել են այրել իրենց տունը և պահանջել են, որ նրանք հեռանան: Նա  նշել է, թե իրենց հարևանությամբ ապրող Սլավիկ Հայրապետյանը մի քանի անգամ վիրավորել է իրեն, սպառնացել և պահանջել է, որ նա լքի իր բնակության վայրը: 1988 թվականի սեպտեմբերի 18-ին իր տունը ավերվել է»։

Այնուհետև հրապարակվել են նյութեր 1988 թվականի սեպտեմբերի 18-19-ին Շուշիում, Ստեփանակերտում և Խոջալուում՝ Իվանյանում,  տեղի ունեցած «զանգվածային անկարգությունների» փաստերի վերաբերյալ:

Ստեփանակերտում  ադրբեջանցիների տների և բնակարանների  հրկիզման փաստերի, ինչպես նաև այլ դրվագների վերաբերյալ կարդացված փաստաթղթերից մեկի համաձայն՝ վկա Յուրի Ջահանգիրյանը հայտնել է, թե Ռոբերտ Քոչարյանը, որը զբաղեցնում էր կուսակցության կազմակերպչի պաշտոնը Ղարաբաղի մետաքսի գործարանում, դարձել է հայկական «Կռունկ» կազմակերպության ակտիվ անդամներից մեկը և «սկսել է քարոզել ազգային անհամաձայնություն և թշնամանք ադրբեջանցիների դեմ»։ Նա նշել է, թե Ռոբերտ Քոչարյանը «կազմակերպել է հանրահավաքներ և հանդիպումներ՝ նպատակ ունենալով վտարել ադրբեջանցիներին և միացնել Ղարաբաղը Հայաստանին, վախեցրել է ադրբեջանցի աշխատակիցներին իրենց աշխատավայրերում, վիրավորել նրանց, պահանջել նրանց ազատումը աշխատանքից և պահանջել, որ այդ կերպ վարվեն գործարանի մյուս հայ ղեկավարները»։

Այսպես մի շարք այլ փաստաթղթեր են ներկայացվել։

Հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 11-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի