Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների այցերն են սպասվում Ղազախստան․ Տոկաև

Լուրեր

07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
Բոլորը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ պատրաստվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցերին։ Այս մասին Տոկաևը  հայտնել է խորհրդարանի պալատների համատեղ նիստում Ղազախստանի ժողովրդին ուղղված իր ամենամյա ուղերձում։

«Իմ այցերը Թուրքիա և Ղրղզստան հաջող էին։ Տարեվերջին տեղի կունենան իմ այցերը Ռուսաստան և Ուզբեկստան, մենք պատրաստվում ենք Աստանայում ընդունել Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքմենստանի ղեկավարներին, ինչպես նաև նախատեսված են հանդիպումներ և բանակցություններ մի շարք ասիական և եվրոպական երկրների ղեկավարների հետ։ Ղազախ-ամերիկյան երկխոսությունն ակտիվորեն զարգանում է։ Մենք զարգացնում ենք բազմակողմանի կապեր Եվրամիության հետ», – ասել է Տոկաևը։

Նա նաև ընդգծել է, որ հանուն երկարատև խաղաղության և համընդհանուր առաջընթացի անհրաժեշտ է փնտրել փոխզիջումներ, «վատ խաղաղությունը լավ վեճից լավ է»։

«Հետևաբար, Ղազախստանը ողջունել է Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքները, ինչպես նաև՝ Վաշինգտոնում նախագահ Թրամփի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հռչակագրի ստորագրումը»,-հայտարարել է Տոկաևը։

Հավելենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև փաստաթղթերի ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց էին ունեցել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի