Հայաստանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․Ալիևի ներկայացուցիչ

Լուրեր

03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
Բոլորը

«Վաշինգտոնում օգոստոսի 8-ին նախաստորագրվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը, որը կարևոր քայլ է դարձել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», – այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի hատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը ֆրանսիական I24 News-ին տված հացազրույցում, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ամիրբեկովն ասել է, որ այս փուլում խոսքը միայն նախաստորագրման մասին է, սակայն ոչ թե վերջնական ստորագրման ու ադրբեջանական կողմի նախապայմանները ներկայացրել․

«Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և հետագայում իրականացնելու համար հայկական կողմը դեռ պետք է ձեռնարկի կոնկրետ քայլեր: Մասնավորապես, Հայաստանի Սահմանադրությունը դեռևս պարունակում է կետեր, որոնք արտահայտում են անընդունելի տարածքային պահանջներ և հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Հետևաբար, կայուն խաղաղություն հաստատելու համար Հայաստանի հիմնական օրենքը պետք է համապատասխանեցվի երկու երկրների կողմից արդեն նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստին և ոգուն»։

Նա նշել է, որ այնուամենայնիվ, համաձայնագրի նախաստորագրումն ինքնին համարվում է նշանակալի առաջընթաց։

«Այն կառուցողական երկկողմ երկխոսության, երկու կողմերի քաղաքական կամքի, ինչպես նաև մի շարք միջազգային գործընկերների կառուցողական աջակցության արդյունք է։ Մասնավորապես, մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումն ու ջանքերը։ Եթե այս գործընթացը շարունակվի լրջորեն և վճռականորեն, Հարավային Կովկասի պատմության մեջ կարող է բացվել նոր էջ՝ հիմնված համագործակցության, կայունության և ընդհանուր բարեկեցության վրա»,-հայտարարել է Ալիևի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ ավել վաղ էլ Al Arabiya-ի հետ հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս որպես խաղաղության պայմանագրի ստորագրման պայման առաջ էր քաշել ՀՀ Սահմանադրության փոփոխությունը։

«Պաշտոնապես խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվել մեկ կոնկրետ պատճառով. Հայաստանի Սահմանադրությունը դեռևս պարունակում է մի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ինչպես հասկանում ենք՝ նրանք փոփոխություն կկատարեն։ Երբ սահմանադրական այդ փոփոխությունը կատարվի, երբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն, կստորագրվի պաշտոնական խաղաղության համաձայնագիրը»,- ասել էր Ադրբեջանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի