ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ֆրանսուա Պուպոնիին և Ֆրանսուա Ռոշբլուանին

Լուրեր

14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
Բոլորը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպոնիին և «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանին:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ  ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից,  խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է հյուրերին Արցախի Հանրապետության Շեխեր և Ֆրանսիայի Առնուվիլ համայնքների միջև այսօր ստորագրած բարեկամության հռչակագրի առթիվ՝ այդ գործում կարևորելով Ֆրանսուա Ռոշբլուանի և Ֆրանսուա Պուպոնիի ջանքերը: Աշոտ Ղուլյանը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս աշխատել խորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության զարգացման ուղղությամբ, ինչպես նաև շարունակել քննարկումները նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում:
Ֆրանսուա Պուպոնին և Ֆրանսուա Ռոշբլուանը ևս, անդրադառնալով բարեկամության հռչակագրերի ստորագրմանը, խոսել են նման հռչակագրերի նշանակության և համագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ֆրանսիա-Արցախ խորհրդարանական կապերի ամրապնդմանը, զբոսաշրջության զարգացման հնարավորություններին և Արցախում ֆրասախոսությանը վերաբերող թեմաներ: