Թրամփը սրում է իրավիճակը ԱՄՆ-ում՝ սադրելով Չիկագոյի իշխանություններին․ DW

Լուրեր

07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի՝ սեպտեմբերի 7-ի գիշերը, իր Truth Social սոցիալական ցանցում ակնարկել է Չիկագո զորքերի ուղարկման մասին, ինչն առաջացրել է այս մեծ քաղաքի քաղաքապետի և Իլինոյսի նահանգապետի դժգոհությունը, փոխանցում է DW-ն։

«Չիկագոն պետք է պարզի, թե ինչու է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը վերանվանվել պատերազմի նախարարության»,-գրված էր Թրամփի հրապարակած արհեստական բանականությամբ ստեղծված նկարին կից՝ պատկերելով քաղաքը «Ապոկալիպսիս այսօր» ֆիլմի ոճով։

«Ես սիրում եմ արտաքսումների հոտը առավոտյան»,-հավելել էր Թրամփը իր հերթական գրառմանը՝ հղում անելով նույն ֆիլմի հայտնի արտահայտությանը, որը բնօրինակում հնչում է այսպես․ «Ես սիրում եմ նապալմի հոտը առավոտյան»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը սպառնացել էր Չիկագո ուղարկել զորքեր։ Իլինոյսի նահանգապետը՝ դեմոկրատ Ջեյ Պրիցկերն, ասել է, որ Թրամփը փորձում է այդ կերպ վախեցնել իր քաղաքական մրցակիցներին։

«Ես դիկտատոր չեմ, ես խելացի մարդ եմ»,-պատասխանել է ամերիկացի նախագահը՝ հանրապետական կուսակցությունից։

Թրամփն արդեն իրականացրել է գործողություններ՝ զինված ուժերի ներգրավմամբ, Լոս Անջելեսում և Վաշինգտոնում։ Մայրաքաղաքում անցած հանգստյան օրերին կրկին բողոքի ցույցեր են անցկացվել նախագահի այդ գործողությունների դեմ։ Թրամփը հրապարակավ մտածել է նաև Նյու Յորք և Նոր Օռլեան զորքեր ուղարկելու մասին, որտեղ նույնպես իշխանությունը դեմոկրատներինն է։

«ԱՄՆ նախագահը սպառնում է պատերազմ սկսել ամերիկյան քաղաքի դեմ։ Սա կատակ չէ։ Սա նորմալ չէ։ Դոնալդ Թրամփը ուժեղ մարդ չէ, նա վախեցած մարդ է։ Իլինոյսը չի տրվելու ինքնահռչակ դիկտատորի սպառնալիքներին»,-գրել է Ջեյ Պրիցկերը X սոցիալական ցանցում։ Օգոստոսի 31-ին նահանգապետը ստորագրել էր հրաման, որը նախատեսված էր Ազգային գվարդիայի զորքերի հնարավոր տեղակայմանը հակազդելու համար։

Չիկագոյի քաղաքապետը՝ դեմոկրատ Բրենդոն Ջոնսոնը, հանրապետականի սպառնալիքները անվանել է նախագահական պաշտոնին անարժան։

«Նախագահի սպառնալիքները չեն համապատասխանում մեր ազգի արժանապատվությանը, բայց իրականությունն այն է, որ նա ուզում է օկուպացնել մեր քաղաքը և խախտել մեր սահմանադրությունը», -գրել է նա X-ում։

«Մենք պետք է պաշտպանենք մեր ժողովրդավարությունը այս ավտորիտարիզմից՝ պաշտպանելով միմյանց և պաշտպանելով Չիկագոն Դոնալդ Թրամփից»,- ավելացրել է նա։

Ըստ Ջոնսոնի, որը Չիկագոյի քաղաքապետ է ընտրվել 2023 թվականին, արդեն «վստահելի տեղեկություններ» են ստացվել, որ մնացել են հաշված օրեր, մինչև քաղաքում սկսվի դաշնային կառավարության որևէ ռազմականացված գործողություն։

Նշենք նաև, որ Կալիֆոռնիայի Հյուսիսային շրջանի դաշնային շրջանային դատարանը ապօրինի է ճանաչել ԱՄՆ վարչակազմի որոշումը՝ Լոս Անջելես բելեր Ազգային գվարդիայի և ծովային հետևակի ստորաբաժանումներ՝ հակամիգրացիոն արշավների դեմ բողոքների ֆոնին, հաղորդել է սեպտեմբերի 2-ին CNN-ը։

Դատարանը արգելել է Կալիֆոռնիայում օգտագործել զինվորականներին ձերբակալությունների, խուզարկությունների, պարեկության և փողոցների փակման նպատակով։ Սակայն որոշման ուժի մեջ մտնելը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 12-ը՝ Թրամփի վարչակազմին բողոքարկման համար ժամանակ տալու նպատակով։ Մամուլի տվյալներով՝ նրանք արդեն պատրաստվում են բողոքարկել դատարանի վճիռը՝ այն համարելով նախագահի սահմանադրական լիազորությունների սահմանափակում։

Դատական հայցը ներկայացրել էր Կալիֆոռնիայի նահանգապետը՝ դեմոկրատ Գևին Նյուսոմը։ CNN-ը նշում է, որ այս պահին դատարանի որոշումը վերաբերում է միայն այդ նահանգին։

«Լոս Անջելեսը ԱՄՆ առաջին քաղաքն էր, ուր նախագահ Թրամփը և նախարար Հեգսեթը զորքեր ուղարկեցին, բայց այն վերջինը չէր»,-գրել է դատավոր Չարլզ Բրեյերը։