Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում

Լուրեր

14.06.2026 | 16:20
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
14.06.2026 | 16:00
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
14.06.2026 | 15:43
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնելու է Լյուքսեմբուրգ
14.06.2026 | 15:27
Առնո Ավետիսյանն առաջին հայ թենիսիստն է, որը 14 տարեկանում հաղթել է J30 մրցաշարում
14.06.2026 | 15:16
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
14.06.2026 | 14:41
Ֆրանսիական ընկերությունը հավակնություն է ներկայացրել 250 հայկական ֆիլմերի բացառիկ իրավունքներին. Կինոյի հիմնադրամի հայտարարությունը
14.06.2026 | 14:29
Նոր նշանակումներ՝ Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ
14.06.2026 | 13:35
Ոստիկանները հայտնաբերել են Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած անձին․ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է
14.06.2026 | 13:27
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.06.2026 | 12:56
Ուժեղ պտտահողմեր են դիտվել Մարտունիում և Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
14.06.2026 | 12:27
Վթարային ջրանջատում Արմավիրում և Արարատում
14.06.2026 | 12:14
Յայա Տուրեն դարձել է Տիգրան Բարսեղյանի մարզիչը
14.06.2026 | 11:53
Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
14.06.2026 | 11:25
RAF-ում Խամզատ Չիմաևի առաջին մենամարտն ավարտվել է զանգվածային բախումով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.06.2026 | 11:17
Բախվել են Mercedes-ը և KamAZ-ը․ 5 անձ հոսպիտալացվել է
Բոլորը

ՆԳՆ ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումներում ՆԳ նախարարի գլխավորությամբ կայացած 2025 թվականի կիսամյակային ամփոփումների ավարտից հետո ՀՀ օրենսդրությամբ ՆԳՆ ոստիկանությանը վերապահված գործառույթներն առավել արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու նպատակով համակարգի մի շարք ստորաբաժանումներում կատարվել են կադրային փոփոխություններ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով՝

ոստիկանության գնդապետ Արթուր Զոհրաբյանն ազատվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-վերլուծական վարչության պետի պաշտոնից,

ոստիկանության գնդապետ Դավիթ Պետրոսյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնից,

ոստիկանության փոխգնդապետ Բաբկեն Աղաբաբյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի պետի պաշտոնից,

ոստիկանության փոխգնդապետ Զորիկ Ավդիշոևն ազատվել է Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի պետի պաշտոնից,

ոստիկանության գնդապետ Ասքանազ Դավթյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնից,

ոստիկանության մայոր Լևոն Անտոնյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի պետի պաշտոնից,

ոստիկանության գնդապետ Գրիգոր Քոչարյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի պետի պաշտոնից,

ոստիկանության գնդապետ Վազգեն Կիրակոսյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի պետի պաշտոնից,

ոստիկանության փոխգնդապետ Արմենակ Մուրադյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնի պետի պաշտոնից,

ոստիկանության փոխգնդապետ Արմեն Գալստյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի պաշտոնից,

ոստիկանության գնդապետ Հարություն Ադամյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի պետի պաշտոնից,

ոստիկանության գնդապետ Արթուր Ղազարյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Անիի բաժնի պետի պաշտոնից,

ոստիկանության փոխգնդապետ Սերգեյ Մալաքյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի պետի պաշտոնից,

ոստիկանության փոխգնդապետ Ղարիբ Գրիգորյանն ազատվել է Պարեկային ծառայության
Արմավիրի մարզի գումարտակի հրամանատարի պաշտոնից,

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Խմելյանն ազատվել է ՆԳՆ ոստիկանությունում ծառայությունից,

Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռաֆայել Պողոսյանն ազատվել է ՆԳՆ ոստիկանությունում ծառայությունից,

Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ֆիլիպպ Ստեփանյանն ազատվել է ՆԳՆ ոստիկանությունում ծառայությունից,

ՀՀ ՆԳ նախարարի այլ հրամաններով՝

ոստիկանության գնդապետ Արթուր Զաքարյանը նշանակվել է Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետ,

ոստիկանության փոխգնդապետ Վարդան Խաչատուրյանը նշանակվել է Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ,

ոստիկանության գնդապետ Խորեն Բարխոյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության օպերատիվ վերլուծական վարչության պետ,

ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ,

ոստիկանության մայոր Դավիթ Ավագյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ,

ոստիկանության փոխգնդապետ Անի Դանիելյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի պետ,

ոստիկանության մայոր Արթուր Իսկանդարյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ,

ոստիկանության մայոր Մանվել Թամրազյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի պետ,

ոստիկանության մայոր Փայլակ Շմավոնյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ,

ոստիկանության փոխգնդապետ Սերգեյ Մամիկոնյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի պետ,

ոստիկանության գնդապետ Ռոբերտ Պետրոսյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի պետ,

ոստիկանության փոխգնդապետ Ռուբեն Սարգիսյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ,

ոստիկանության մայոր Վարդան Սահակյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի պետ,

ոստիկանության փոխգնդապետ Տիգրան Պողոսյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի պետ,

ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը նշանակվել է Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի հրամանատար,

ոստիկանության փոխգնդապետ Լևոն Բադալյանը նշանակվել է Պարեկային ծառայության
Երևան քաղաքի գնդի 2-րդ պարեկային գումարտակի հրամանատար,

ոստիկանության մայոր Ալբերտ Մարտիրոսյանը նշանակվել է Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար։