Բաքվի դատարանում հայ գերի Լևոն Բալայանի նախաքննական ցուցմունքն է ներկայացվել, որում հիշատակվում է նաև Ռուբեն Վարդանյանը

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների, պաշտոնյաների շինծու գործերով հերթական դատական նիստը։

Դատավարության ժամանակ ընթերցվել են հայ գերի Լևոն Բալայանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, ինչպես նաև նրան վերաբերող այլ փաստաթղթեր։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բալայանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքի համաձայն՝ նա 1995 թվականի հունվարին անցել է զինվորական ծառայության և մինչև 1998 թվականը, որպես զինվոր ծառայել է Շուշի, Ստեփանակերտ  և Խոջալու՝ Իվանյան քաղաքներում տեղակայված զորամասերում, որոնց թիվը նա չի հիշում:

Նշվում է, թե նրա ծառայած զորամասերում տեղակայված են եղել ՌԴ-ում արտադրված ծանր մարտական ​​տանկեր Т-55 և Т-72 ինչպես նաև հետևակի մարտական ​​մեքենաներ՝ БМП-1 և  БМП-2։ Նա նշել է, որ բարձրաստիճան հրամանատարներից մեկը՝ Լևոն Մնացականյանը  հաճախ է այցելել զորամասեր՝ ստուգելու մարտական ​​պատրաստվածությունը։

Նշվում է, թե 2020 թվականի սեպտեմբերի 20-ին Բալայանը Ստեփանակերտի  քաղաքի զինվորական կոմիսարիատի կողմից հարկադիր զորակոչվել է ծառայության զինված ուժերում, և 44-օրյա պատերազմի առաջին օրերին, այսինքն՝ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 2-ը, նա մասնակցել է մարտերին՝ Մատաղիս գյուղի մոտ տեղակայված «պաշտպանության 3-րդ գծի» զինված կազմավորման կազմում։ Գումարտակը, որում նա ծառայել է, կոչվել  է «Ալաշա»։

Նախնական քննության ընթացքում Բալայանը իբր թե ասել է, որ 2023 թվականի մայիսի 1-ին միացել է «Ռուբեն Վարդանյանի կողմից Ադրբեջանի երբեմնի օկուպացված տարածքներում ստեղծված և ֆինանսավորվող զինված կազմավորումներից մեկին»։

Այդ ժամանակվանից ի վեր նա ամսական ստացել է 170 հազար դրամ, այսինքն՝ 700 ԱՄՆ դոլար աշխատավարձ, որը փոխանցվում էր «Արցախբանկ» անունով բանկի քարտին: Նույն թվականի սեպտեմբերի 20-ին նա ձերբակալվել է՝ (գերեվարվել է ) ադրբեջանցի զինծառայողների կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի