Իսրայելի բանակը հաստատել է, որ հարվածել է Գազայում բազմահարկ շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ այսօր ավելի վաղ հարվածել է Գազա քաղաքում գտնվող բարձրահարկ շենքին։ Սա  տեղի է ունեցել լրատվամիջոցների կողմից տարածված այն տեղուկությունների ֆոնին, ըստ որոնց՝ Ալ-Մուշթահա աշտարակին երեք հարված է հասցվել, գրում է The Times of Israel-ը։

Զինվորականների խոսքով՝ շենքը ՀԱՄԱՍ-ի  կողմից օգտագործվում էր որպես գործառնական ենթակառուցվածք, այդ թվում՝ աշտարակի տակ գտնվող ստորգետնյա կառույցները, որոնք օգտագործվում էին հարձակումներ պլանավորելու, Իսրայելի պաշտպանության բանակի ուժերի դեմ դարանակալումներ կազմակերպելու և ահաբեկիչների համար փախուստի ուղիներ ապահովելու համար։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարում է, որ հարվածից առաջ միջոցներ է ձեռնարկել քաղաքացիական բնակչությանը հասցված վնասը նվազեցնելու համար, այդ թվում՝ նախազգուշացումներ է տվել, կիրառել է ճշգրիտ զինամթերք, իրականացրել է օդային հսկողություն և օգտագործել է լրացուցիչ հետախուզական տվյալներ։

Ավելի վաղ Գազայից կադրերում երևում էր ծխի մեծ ամպ, որը բարձրանում էր տարածքից, այն բանից հետո, երբ բնակիչներին հրահանգվել էր տարհանվել։ Դեռևս պարզ չէ՝ զոհեր կան, թե ոչ։

Հավելենք, որ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ վերահսկում է Գազա քաղաքի 40%-ը։«Մենք շարունակում ենք վնասել ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքները: Այսօր մենք վերահսկում ենք Գազա քաղաքի տարածքի 40%-ը», – մամուլի ասուլիսում հայտարարել էր Իսրայելի  բանակի  խոսնակ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը՝ հավելելով․

«Գործողությունը կշարունակի ընդլայնվել և ինտենսիվանալ առաջիկա օրերին։ Մենք կշարունակենք հետապնդել ՀԱՄԱՍ-ին  ամենուրեք», – ասել էր  նա՝ նշելով, որ առաքելությունը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Իսրայելի մնացած պատանդները վերադարձվեն և ՀԱՄԱՍ-ի կառավարումն ավարտվի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի