Վրաստանի նախագահը ներում է շնորհել ընդդիմադիր գործիչների․ նրանք կմասնակցեն ՏԻՄ ընտրություններին

Լուրեր

03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
Բոլորը

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին, որի լեգիտիմությունն ընդդիմություն չի ճանաչում, ներում է շնորհել ընդդիմադիր «Լելո ՝ Ուժեղ Վրաստան» կուսակցության առաջնորդներ Բադրի Ջափարիձեին և Մամուկա Խազարաձեին, գրում է Current time-ը։ Ջափարիձեն և Խազարաձեն, ինչպես նաև վեց այլ ընդդիմադիրներ դատապարտվել էին խորհրդարանական քննիչ հանձնաժողովի պահանջները չկատարելու համար։ Նրանք բոլորը դատապարտվել էին յոթից ութ ամսվա ազատազրկման։

«Լելո՝ Ուժեղ Վրաստան» կուսակցությունը գրանցվել է 2025 թվականի հոկտեմբերի 4-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար։ Ղավելաշվիլին հայտարարել է, որ որոշել է ներում շնորհել Ջափարիձեին և Խազարաձեին, «որպեսզի որևէ հիմք չլինի պնդելու, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են սահմանափակ մրցակցության պայմաններում»։

«Հույս եմ հայտնում,  ապագայում նրանք կշարունակեն իրենց քաղաքական գործունեությունը օրենքի նկատմամբ հարգանքով», – հավելել է նա։

Ընդդիմադիրների դեմ քրեական գործը հարուցվել է այն պատճառով, որ նրանք հրաժարվել են մասնակցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ ստեղծված խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստերին։ Այն հետաքննում է Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք՝ 2003-2012 թվականներին, պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունները։

«Ախալի» կուսակցության համահիմնադիր Նիկա Մելիան և այս կուսակցության առաջնորդ Նիկա Գվարամիան, ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության ղեկավար և «Փոփոխությունների համար կոալիցիայի» առաջնորդներից մեկը՝ Զուրաբ Ջափարիձեն, «Աղմաշենեբելի  ռազմավարության» առաջնորդ Գիորգի Վաշաձեն, պաշտպանության և անվտանգության խորհրդարանական կոմիտեի նախկին ղեկավար Գիվի Թարգամաձեն և պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին կմնան կալանքի տակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի