Իշխանությունը, որ ասում է՝ ԼՂ-ի էջը փակում ենք, թող ուժ գտնի և ասի՝ ՀՀ-ն պարտվել է, չե՛նք ուրանում․ Աննա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան, իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանը Factor TV-ի հետ զրույցում անիրատեսական է համարում արցախահայերի վերադարձի հարցը բանակցային օրակարգում ներառելու ընդդիմության պահանջները․

«Արցախ հայերի վերադարձից խոսելը բացի մարդկանց հույզերի հետ խաղալուց՝ որևէ քաղաքական ծրագիր չի ներառում, լոզունգային մակարդակում են հարցերին անդրադառնում։ Նա, ով այսօր խոսում է Արցախ հայերի վերադարձից, 9-ամսյա բլոկադայի օրերին քննարկում էր անկախության մասին՝ փոխանակ ժողովրդին ճշմարտությունն ասեին, որ գոնե փորձենք երկխոսել և Եվլախ գնանք հասկանալու՝ ի՞նչ պայմաններով կարող ենք մնալ կամ ոչ։ Նրանք քննարկում էին՝ կամ անկախություն ենք ձեռք բերում, կամ այստեղ մնալն արդեն անհնար է»,- նշում է Աննա Դավթյան-Գևորգյանը։

Փորձագետն ընդգծում է՝ իշխանությունը սխալներ է թույլ տվել, բայց խնդիրն այն է, որ ընդդիմությունը երբեք չի խոսում ՌԴ-ի չկատարած պարտավորությունների մասին․

«Ծուղակ է չասելը, թե ինչու ՌԴ-ն չկանխեց պատերազմը ԼՂ-ի դեմ, ռեգիոնում ուժային բալանսը փոխվել էր։ Կա մեղավորություն, որ թույլ տվեց ուժի կիրառումը, ՌԴ-ն որպես դաշնակից չկանխեց պատերազմը։ Իշխանությունն ունի սխալներ, բայց ընդդիմությունը չի ասում՝ ՌԴ-ն չէր կարողանում ապահովել նոյեմբերի 9-ի կատարումը Ադրբեջանի կողմից։ ՌԴ-ն պարտավոր էր կանխել պատերազմը, բայց Ադրբեջանը ներխուժեց ՀՀ-ի տարածք, Արցախի դեմ ուժ կիրառվեց»։

Աննա Դավթյան-Գևորգյանը խոսելլ է նաև օգոստոսի 8-ին նախաստորագրված համաձայնագրի, դրա կատարման հավանականության, խաղաղության հաստատման մասին իշխանության պնդումների, ադրբեջանցիների՝ ՀՀ վերադարձի և ԼՂ հայերի վերադարձի հարցերը զուգահեռելու, ռեգիոնալ անվտանգության այլ թեմաների մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան